ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Զուլեյխան բացում է աչքերը

Շատ ազդեցիկ ստեղծագործություն, հոգու զորության և ցանկացած պայմաններում ապրելու կամքի մասին

Շատ ազդեցիկ ստեղծագործություն, հոգու զորության և ցանկացած պայմաններում ապրելու կամքի մասին

Արթուր Բադալյան

Շատ ազդեցիկ ստեղծագործություն, հոգու զորության և ցանկացած պայմաններում ապրելու կամքի մասին: Այս գիրքը հնարավորություն չի տալիս ընդհատել ընթերցանությունը, ապրում է քո մեջ, կամ դու նրա:Որոշ տեղերում այն ​​դժվար է ընթերցվում, որոշներում հեշտ և արագ: Պատմությունը,որը գրքի սկզբում շատ ցավալի է, Զուլեյխա անունով կնոջ մասին է ՝ում ճակատագիրը նախանձելի չէ:Նա միայն մեկ դեր է ունեցել կյանքում՝ ամուսնու և նրա մոր համար ստրուկի:

Կարմիր բանակի կողմից իր գյուղը բռնազավթելուց հետո, Զուլեյխան հայտնվում է հեռավոր Տայգայում ՝անմարդկային պայմաններում: Մի կողմից նրա կյանքն ամբողջովին կործանվում է,մյուս կողմից նա հնարավորություն է ստանում այլ կերպ կառուցել այն։ Տայգայում հերոսուհին կարողանում է գոյատևել չնայած ամեն ինչին: Զուլեյխան ողջ է մնում,մեծացնում որդուն և բացահայտում սերը, որը կարող էր երբեք չզգալ ՝ ապրելով ամուսնու հետ: Երևում է հերոսուհու բնավորությունը, բուն էությունը, ինչը թույլ է տալիս նրան գոյատևել ցանկացած պայմաններում, և նույնիսկ աջակցել մյուսներին: Հիանալի գիրք այն մասին, թե ինչպես են մարդիկ հաղթահարում ողբերգական իրադարձությունները, հարմարվում նոր պայմաններին և փոխվում դրանց հետ միասին:

Տարածել

Զուլեյխան բացում է աչքերը
Զուլեյխան բացում է աչքերը

Գուզել Յախինա

6800 ֏

Նկարագրություն

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Այլ կարծիքներ