Գլխավոր Կարծիքներ Զուլեյխան բացում է աչքերը

Գիրքը սովորեցնում է պայքարել, չկորցնել հույսը և չչարանալ մարդանց դեմ քո չստացված կյանքի համար

Գիրքը սովորեցնում է պայքարել, չկորցնել հույսը և չչարանալ մարդանց դեմ քո չստացված կյանքի համար

Մերի Մարգրյան

«Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը մի կողմից շատ է հավանվել, մյուս կողմից էլ բողոքի ալիք է բարձրացրել։ Կարևոր է նկատել, որ վեպի հեղինակը թաթար կին է, քանի որ ամբողջ պատումը կառուցված է գլխավոր հերոսուհու՝ Զուլեյխայի՝ որպես թաթար կնոջ դրամայի վրա: Մի կողմից կոպիտ ամուսին, սկեսուր՝ ով անընդհատ հարսին անիծում է ու մեռնելուց հետո էլ հանգիստ չի տալիս՝ անընդհատ հայտնվում է չարագույժ խոսքերով, մյուս կողմից բոլշևիկյան դաժան ու անսիրտ իշխանությունը։ 1930 թվին թաթարական գյուղում սկսում են կուլակաթափությունը ու Զուլեյխային էլ են աքսորում։

Աքսորյալները 5 ամիս մնում են բեռնատար վագոնում , որի ընթացքում համաճարակներից մեռնում է աքսորյալների կեսը, անսիրտ վերակացուներ, իհարկե՝ տարբեր բնավորություններով, մեկը վստահ է, թե կոմունիզմ են կառուցում, մեկ ուրիշը լավ տեղավորվել է գաղափարախոսության ընձեռած դիրքերում։ Զուլեյխան անցնում է հրեշավոր դժվարություններով, հրաշքով ողջ է մնում, և ստանում իրեն բաժին հաստած սերը: Գիրքը հնարավորություն է տալիս վերապրել  Զուլեյխայի կյանքը, գնահատել ինքդ քոնը և ամենինչում գտնել լավը,օրինակ՝եթե Զուլեյխան չանցներ հրեշավոր դժվարություններով չէր գտնի սերը:Ըստ իս գրողը ցանկանում է հասցնել ընթերցողին այն միտքը, որ իրավիճակը կարող է փոխել մեզ, բայց ինքներս ենք որոշում փոխվելու ուղղությունը՝ դեպի լավը, թե վատը: Գիրքը սովորեցնում է պայքարել, չկորցնել հույսը և չչարանալ մարդանց դեմ քո չստացված կյանքի համար:

Տարածել

Զուլեյխան բացում է աչքերը
Զուլեյխան բացում է աչքերը

Գուզել Յախինա

6800 ֏

Նկարագրություն

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայք...

Այլ կարծիքներ