ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Ակոս

Գրքում ամեն ժանր կգտնեք

Գրքում ամեն ժանր կգտնեք

Մելինե Սողոմոնյան

Սիրում եմ գրքեր, որոնցից լայն տեղեկատվական պաշար ես ստանում. Մանավանդ այն ժամանակ, երբ տեղեկությունը հզոր մարդու մասին է,ով ազգությամբ հայ է։ Հրաշալի նրբություններով ներկայացնում է թե՛ կյանքը Ստամբուլում, թե՛ մեծ տեղեկություն է հաղորդում Դինքի մասին։

Ծանոթացա շատ փաստերի նրա կյանքից, որոնց չէի հանդիպել ու տեղյակ էլ չէի։ Հեղինակը ահռելի աշխատանք է կատարել, երկար ժամանակ ուսումնասիրել է Դինքի կյանքը։ Ունեցել է մեծ ցանկություն՝ անձամբ ճանաչել Նրան։ Կարծում եմ,որ Հեղինակը արժանի է մեծ գնահատակնի։ Նա չի գրել փաստեր, որոնք պետք է ձանձրացնեին ընթերցողին. Գեղարվեստական գրականությունը համեմել է փաստերով ու տեղեկություններով: Գրելու ոճը յուրահատուկ է։ Գրքի մեծ մասը մենք անցկացնում ենք հերոսուհու ուսումնասիրություններում։

Մանտոն պատմում է Ստամբուլում եռացող կյանքի մասին։ Ներկայացնում է կարևոր իրադարձություններ ու խոսում է քաղաքական իրավիճակից։ Մթնոլորտը՝ սարսափելի է, Չսիրելու՝ հակակրանքի զգացմունք ամենուր է, կասկածը համատարած։ Սկզբում Սիրահարվում է Ստամբուլին, իսկ հետո հերոսուհին ուղղակի փախչում է Ֆրանսիա, երբ լրանում է վիզայի ժամկետը։ Գրքում ամեն ժանր կգտնեք՝ կենսագրական, ինքնակենսագրական, սիրավեպ և այլն։ Հագեցած է լայն բառապաշարով և նոր տերմիններով։

Տարածել

Ակոս
Ակոս

Վալերի Մանտո

4800 ֏

Նկարագրություն

Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա  նակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության եւ բռնապետության միջեւ»։

Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:

Այս դժոխքում է, որ մոլեռանդների ամբոխը մի երեկո,  ամադանից հետո, ծեծում է երաժշտական խանութի տիրոջն ու հաճախորդներին, որոնք Radiohead-ի նոր ալբոմն էին լսում։ Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում Աթաթուրքի օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես:

Այլ կարծիքներ