Թեթև ու դյուրամարս գիրք է, այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք, կարդացեք
Թեթև ու դյուրամարս գիրք է, այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք, կարդացեք
Աբրահամ Ավագյան
Կար ժամանակ, երբ անկախ նրանից, թե որ ակումբի երկրպագուն էիր, Մադրիդի Ռեալում ունեիր սիրելի խաղացողներ։ Նրանցից ամենաստաբիլը Զինեդին Զիդանն էր, ֆրանսիացի հանճարը, ու խաղային որոշ դրվագները բալետից կադրեր էին հիշեցնում։
ԺաՆ Ֆիլիպի և Պատրիկ Մորի վեպը ֆրանսիակն ֆուտբոլի զարդի՝ Զիդանի կենսապատումն է, նրա կյանքի վերելքներ ու վայրէջքների աստիճանական ներկայացումը։ «Կաննից» մինչև «Ռեալ» փառահեղ կարիերա կառուցելու, Մարսելում չխաղալու, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալու, Չեմպիոնների լիգայի եզրափակչում փայլելու ու Ոսկե գնդակների հավաքածու ունենալու հետ մեկտեղ Զիդանը տապալեց իր կարիերայի ամենակարևոր խաղը՝ հրաժեշտի եզրափակիչը։ Ի վերջո, ի՞նչ էր ասել նրան Մատերացին։
Զիդանի կենսագրականի ամենակարևոր դասը, որ պիտի սերտենք՝ ժամանակին հեռանալու որոշում կայացնելու քաջություն ունենալն է, որ վերադառնալու կամքը այն ժամանակ, երբ քո կարիքն իսկապես ունեն։ Այս գիրքը գեղարվեստական չէ, թեթև ու դյուրամարս գիրք է, այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք, կարդացեք, իսկ մենք հուսանք, որ եթե Մեսսի-Ռոնալդու Զուգի մասին գրքեր Նյումեգը հրատարակեց, ապա Զիդանի դեպքում էլ հաջորդը կլինի Ռոնալդինյոյի մասին գիրքը։
Ժան-Ֆիլիպ
Պատրիկ Ֆոր
3400 ֏
Նկարագրություն
Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։
Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։