BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Զիդան. երկու կյանք

Գիրքը միայն Զիդանի մասին չէ

Գիրքը միայն Զիդանի մասին չէ

Արման Ավետիսյան

Ժան Ֆիլիպ | Պատրիկ Ֆոր «Զիդան. երկու կյանք» Կանն, Բորդո, Յուվենթուս, Ռեալ. խելահեղ ֆուտբոլային կարիերա: Նվաճած հնարավոր բոլոր գավաթները: Զինեդին Յազիդ Զիդան. 1998, 2000, 2003 թվականների «ՖԻՖԱ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում Մունդիալ 98-ի և Եվրո 2000-ի հաղթող: Գիրքը պատմում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից և ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի` Զիդանի մասին: Բացառիկ մանրամասներ կյանքի առաջին տարիների, որպես ֆուտբոլիստի կարիերայի, նվաճումների և ձախողումների, անհավանական վերադարձի, սկանդալների (նաև 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Մատերացիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասներ) վերաբերյալ: Սպորտային բացառիկ հուշագրություն: Գիրքը միայն Զիդանի մասին չէ. բազմաթիվ տեղեկություններ կան իր կարիերայի ընթացքում ֆուտբոլային աշխարհի անցուդարձի մասին: Նա դարձավ մարզիչ, մարդ, ով այլևս ոչ թե համարով մարզաշապիկ, այլ անհամար պատասխանատվություններ է կրում: Որպես մարզիչ Զիզուին հաջողվեց Ռեալի հետ հասնել անհնարին նվաճումների, դառնալ Չեմպիոնների լիգայի եռակի անընդմեջ հաղթող: 21-րդ դարի երեխաների, ֆուտբոլիստների համար Զիդանը հոյակապ օրինակ է: Ապացույցն է այն իրողության, որ խաղը չի կորցրել իր գեղագիտական ու նրբակերտ ոգեղենությունը: Խորհուրդ եմ տալիս կարդալ մարզասերներին, ինչպես նաև կենսագրականներ սիրողներին:

Տարածել

Զիդան. երկու կյանք
Զիդան. երկու կյանք

Ժան-Ֆիլիպ

Պատրիկ Ֆոր

3400 ֏

Նկարագրություն

Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։

Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։

Այլ կարծիքներ