Երբ էս գրքի գաղափարն ուզես հասկանալ, ու չստացվի՝ կարդա ներքոնշյալ հատվածը
Երբ էս գրքի գաղափարն ուզես հասկանալ, ու չստացվի՝ կարդա ներքոնշյալ հատվածը
Աբրահամ Ավագյան
Երբ էս գրքի գաղափարն ուզես հասկանալ, ու չստացվի՝ կարդա ներքոնշյալ հատվածը։ Երբ էս գրքից ուզես դաս քաղել, որ չիմանաս՝ կոնկրետ ինչ դաս, կարդա ներքոնշյալ հատվածը։ Երբ ուզես հասկանալ, թե ինչ է զգում պատերազմ ապրած զինվորը՝ կարդա ներքոնշյալ տողերը․․․
«Երբևէ մտածե՞լ ես, որ, չնայած տարածած սարսափին, պատերազմը հզոր երևույթ է։ Նկատի ունեմ, որ պատերազմում առերեսվում ես իրականությանը։ Հիմարությունը, եսասիրությունը , շքեղությունը և չարչիական ստորաքարշ կյանքը, որ խաղաղ պայմաններում վարում են տասը մարդկանցից ինը, պատերազմի ժամանակ փոխաինվում են դաժանությամբ և վայրենությամբ, որոնք գոնե ազնիվ են ու շիտակ։
Խաղաղ ժամանակ ապրում ես սեփական աննշան կյանքով, անհանգստանում ես չնչին բաների համար՝ քո հարմարավետության, փողի և նման բաների։ Դա կյանք չէ, այլ ստորաքարշություն։ Իսկ պատերազմում, նույնիսկ եթե զոհվես(ինչն, այսպես, թե այնպես անխուսափելի է, և կարևոր չէ՝ մի քանի տաի ուշ թե շուտ), գիտես, որ կյանքդ նվիրել ես հայրենիքին օգնելուն։ Այսպես դու իդեալ ես կյանքի կոչում, ինչը, կարծում եմ՝ հասարակ կյանքով ապրելիս անհնար է։ Պատճառն այն է, որ սովորական կյանքը չարչիություն և եսասիրություն է, և եթե ցանկանում ես, ինչպես ասում են, «մի բանի հասնել», չես կարող ձեռքերդ չկեղտոտել։
Ես անձամբ ուրախ եմ, որ պատերազմը հայտնվեց իմ ճանապարհին։ Այն ինձ օգնեց հասկանալ, թե ինչ խղճուկ է կյանքը։ Կարծում եմ՝ պատերազմը բոլորին հնարավորություն է տվել դուրս գալ իրենց բներից։ Իմ անունից կարող եմ ասել, որ այնպիսի ոգևորություն չեմ ապրել, որքան, օրինակ, ապրիլյան մարտական գործողություններից առաջ։ Գոտեմարտից առաջ վերջին րոպեների հուզմունքի հետ ոչինչ չի կարող համեմատվել»։
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից:
Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա: