Ցասում
Արդեն 3-րդ անգամ է ասում - մի քնիր ու կարդա․․․․ 3-րդ անգամ շնորհակալ եմ ֆանտաստիկ ստեղծագործության համար Ալեքս։ Մայքլիդիսը ինձ համար բացառիկ ստեղծագործող է, ով երբեք չի մոռանում իր հունական արմատները։ Նրա 3 գրքերում նա .բացառիկ շքեղությամբ ներկայացնում է հունական մշակույթը, դիցարանից մինչև անտիկ դրամատուրգներ ու փիլիսոփաներ։ Ցասումը ինձ համար ունի հետևյալ սյուժետային կառուցվածքը։ Սկիզբ զարգացում զարգացում զարգացում ոնց որ թե ավարտ զարգացում բայց մի րոպե ու նորից զարգացում Մայքլիդիսը ինձ համար համաշխարհային գրականության շրջադարձների, սասպենսների կատրյալ թրիլլերներ ստեղծելու իսկական վարպետներից մեկն է։
Ալեքս Մայքլիդիս
6800 ֏
Նկարագրություն
Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը:
Բայց ո՞վ եմ ես:
Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: