Ցասումը
Silva Tsaturian
Ցասում
Հետաքրքիր, ուշագրավ ստեղծագործություն է։Ժանրային առումով հոգեբանական թրիլլերին բնորոշ առանձնահատկությամբ ստիպում է խորհել հոգեբանական շատ լուրջ կողմերի մասին։Մարդկային էությա՞նն է բնորոշ ,թե տարիների խորքում կուտակված վիրավորանքն է ցասում առաջացնում։
Ըստ բշժկական հոգեբանության՝
Տրավման պատասխան է ոչ այնքան իրադարձությանը, որքան
իրադարձությանը տրվող իմաստին։
Թերևս,այս է խնդիրը։

Ցասում
Ալեքս Մայքլիդիս
6800 ֏
Նկարագրություն
Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը:
Բայց ո՞վ եմ ես:
Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել: