Լիալուսնի գաղտնիքը
Նաիրա
Եթե սիրում ես հեքիաթներ ու հավատում ես իրական կյանքում պատահող հրաշքների, ապա այս գիրքը քեզ համար է։ Եթե ունես թերաժեքության զգացում ու տարաբնույթ բարդույթներ, ապա այս գիրքը քեզ համար է։ Եթե բնույթով արկածախնդիր ես ու քեզ դուր են գալիս ռիսկային լուծումներ, ապա այս գիրքը քեզ համար է։ Եթե փնտրում ես ինքդ քեզ ու չես զգում, թե որքան հաճախ ես լռեցնում ներքին ձայնդ, ապա կրկին այս գիրքը քեզ համար է։ Մի խոսքով այս գիրքը քեզ համար է․․․
Քրիստինա Սիմոնյան
5800 ֏
Նկարագրություն
«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։
Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։
«Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։
Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։