
About
Նյումեգը հրավիրում է գրքի ձմեռային փառատոնի
Newmag Winter Fest-ը մեկնարկելու է փետրվարի 19-ին ժամը 11:00-ից մինչև երեկոյան 21:00-ն։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն՝ մինչև 40 տոկոս զեղչով:
Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ։ Փառատոնի վերջում՝ Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ: