Փետրվարի 18-ին մեծ գրքատոն՝ նոր գրքեր մեծ զեղչերով. Newmag Winter Fest 2023

5 նոր գիրք, 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. տեղի կունենա Newmag. Winter Fest 2023 գրքի փառատոնը։ 

Այս շաբաթը Երևանում գրքաշատ է լինելու։ Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 18-ին, Երևանում գրքային հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ ու անակնկալներ են սպասվում բոլոր գրքասերների համար։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող Newmag Winter Fest գքրի ձմեռային փառատոնը վերադառնում է՝ ընթերցանության խրախուսման, գրականության մասին ևս մեկ անգամ խսելու, հայ հեղինակների հետ շփման հնարավորություների և նոր բեսթսելերների ներկայացման նպատակով։

Կազմակերպիչներն ասում են՝ Newmag Winter Fest 2023-ը կառանձնանա իր մասշտաբներով, նոր գրքերի հրատարակություններով և նոր համագործակցություններ ազդարարող հուշագրերով:
Newmag Winter Fest 2023 փառատոնի շրջանակում երեք տարբեր լոկացիաներում տեղի են ունենալու գրական տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ և հանդիպումներ։
Winter Fest-ի գլխավոր հյուրն արգենտինահայ անվանի գրող Մագդա Թախտաճյանն է։
Փառատոնին կներկայացվեն նրա «Ռոջավա» վեպը, ինչպես նաև Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը, Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի թարգմանված տարբերակը, Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը, «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը՝ պատմաբան Նաիրա Սահակյանի հեղինակությամբ։
Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև պանելային քննարկումներ և հանդիպումներ հետևյալ թեմաներով։
• «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»
• «Խավիարային դիվանագիտություն. Սկանդլային զեկույցի հետքերով»
• «Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»
Քննարկումներին կմասնակցեն ոլորտի հեղինակավոր փորձագետներ, հասարակական գործիչներ ու արվեստագետներ։

Շառլ Ազնավուրի՝ հանրահայտ «Վենետիկն է տխուր» երգի թարգմանված տարբերակի պրեմիերան ևս ներառված է Winter Fest-ի գլխավոր միջոցառումների ցանկում։ Շանսոնյեի երգերի թարգմանությունն ու ներկայացումը փառատոնի արդեն ավանդույթ դարձած նախաձեռնություններից է։
Տարվա ընթացքում գրքի ու ընթերցանության հանրայնացմաննուղղված ծրագրեր իրականացնելու և նոր մատենաշարեր թողարկելու նպատակով փառատոնի հեղինակները համագործակցության հուշագրեր կստորագրեն տարբեր հրատարակչությունների և մասնավոր ընկերությունների հետ։
Ձմեռային փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը: «Ինքնագիրն» ու Newmag-ը նոր էջը բացում են համատեղ ջանքով, իսկ 10-րդ համարի թեման պատերազմն է։
Գրքի փառատոնն անցկացվելու է Կոնգրես հյուրանոցում։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով:
Միջոցառման ժամանակացույցը