[Արևելյան խոհանոց] Ալիևի մեդիաճնշումները դուրս են գալիս Ադրբեջանի սահմաններից

January 11, 2018

Գերմանիայից գործող և ադրբեջանական անկախ լրատվության վերջին 2-3 ռեսուրսներից Meydan TV-ին ամենաակտիվն է աշխատում` պարբերաբար ներկայացնելով լրագրողական հետաքննություններ և ադրբեջանական վերահսկվող մեդիայի լրահոսից դուրս մնացող նորություններ:
Տնօրեն Էմին Միլլի խոսքով, երկու տարբերակ կարող է լինել` կամ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են YouTube-ին, կամ սպառնում են տեսացանցի ադրբեջանցի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես պարբերաբար սպառնում են իրենց բոլոր լրագրողներին:



Կարդացեք նաև.



«Meydan TV-ի YouTube-ի ալիքն ամբողջությամբ և մեկընդմիշտ ջնջելուն մեկ քայլ է մնացել: YouTube-ը նշում է, որ պատճառն այն է, թե MUSE NETWORK-E -ն պնդում է` մենք ինչ-որ սկզբունքներ ենք խախտել: Իրականում ջնջվել են ամբողջությամբ մեր արտադրանքը հանդիսացող տեսանյութեր: YouTube-ը չի նշում, թե մենք կոնկրետ ինչ խախտում ենք թույլ տվել, այլ ռեսուրսներից ինչ տեսանյութեր, աուդիոնյութեր կամ լուսանկարներ ենք օգտագործել: Նրանք չեն էլ կարող նշել, քանի որ մեր տեսանյութերն ամբողջությամբ մեր արտադրանք են կամ օգտագործել ենք որեւէ նյութ՝ պահպանելով հեղինակային բոլոր իրավունքները: Մենք կհետաքննենք, թե ինչ կազմակերպություն է մեզ մեղադրում և ինչ կապ ունի YouTube-ի հետ»,- ասել է Միլլին` հորդորելով YouTube-ին ևս ներքին հետաքննություն սկսել: