ArmeniaNow-ի խմբագիր Ջոն Հյուզը` Վահան Իշխանյանի մասին (տեսանյութ)

July 17, 2023

Մայիսի 10-ին գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց նրա վերջին գործը։ «Դառը ծովը» Ճամփորդություն է, որը սկսվում է սրճարանից, ժամանակի ու տարածության միջով ընթերցողը հանդիպում է հարյուրավոր կերպարների։ Տաղանդավոր լրագրողի, մարդու, ընկերոջ մասին հրատարակչությանը պատմել է ArmeniaNow-ի ամերիկաբնակ խմբագիր Ջոն Հյուզը։

Ավելի քան 10 տարի Ջոն Հյուզն ու Վահան Իշխանյանը միասին են աշխատել։ ArmeniaNow-ում Ջոնը խմբագիր էր, իսկ Վահանը՝ լրագրող էր։  Խմբագրի խոսքով, Վահանը Հայաստանի ամենաեռանդուն լրագրողներից էր«Եթե փորձեմ կարճ նկարագրել մեր աշխատանքային հարաբերությունները, երևի այսպես կհնչի՝ Վահանն ազդում էր նյարդերիս վրա։ Դա նորմալ էր, որովհետև ես էլ Վահանի վրա էի ազդում։ Լրագրողներն ու խմբագիրները, վստահ եմ կհասկանան ինչ նկատի ունեմ։   Երբ ճիշտ է, արդյունքն էլ է տեսանելի։ Ես ու Վահանն էլ կարողացանք լեզու գտնել ու միասին աշխատել։ Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել ենք մենք Հայաստանում։ 35 տարի լինելով լրագրությունում՝ նա հասավ իր բարձունքին»։  

Աշխատանքային հարաբերություններն ընթացքում վերածվեցին ջերմ ու երկարատև ընկերության. «Նա միշտ վիճում էր բառերի ու պարագրաֆների դասավորության շուրջ, բայց երկուսս էլ ուզում էինք, որ ճիշտ տեղում ճիշտ բառը հայտնվեր։ Նրա լավ աշխատանքի ու լավ թարգմանիչների շնորհիվ, որոնք օգնում էին մեզ քննարկումների ժամանակ, մենք յուրահատուկ գործեր արեցինք Հայաստանում»:

Ջուն Հուզի համար Վահան Իշխանյանը Հայաստանի մի մասն էր, կարևոր մասը. «Բուդդայականությունն ասում է, որ ոչ ոք չի լքում մեզ, քանի դեռ մեր հիշողություններում է։ Ու իր բառերով՝ Վահանը բոլորիս կյանքի մի մասնիկն է դարձել։  Շնորհակալ եմ, որ մինչև հիմա նա իմ կյանքի մի մասն է։ Շնորհակալություն, Վահա՛ն ջան»։

Կարդացեք նաև