Ոչ մի կերպար ու ոչ մի դրվագ հորինված չէ. Նարինե Աբգարյանը «Դրսեկի» մասին (տեսանյութ)

April 18, 2022

Նարինե Աբգարյանը «Դրսեկը» վեպում միավորել է ինքնահեգնանքը, թեթև գրելաոճը և հումորի հիանալի չափաբաժինը: Ու հենց դրա շնորհիվ էլ միանգամից գրավել է ընթերցողին: Աբգարյանական տիպիկ ոճով գրված «Դրսեկը» ինքնակենսագրական է, թե ինչպես 23 տարեկանում Տավուշից հասավ մեգապոլիս Մոսկվա: Ու սկսվեցին տավուշեցի աղջկա անհավանական արկածները Ռուսաստանում: Նա ընդունվում է աշխատանքի Մոսկվայի հյուրանոցներից մեկում գործող փոխանակման կետում ու սկսվում է վեպի զավեշտալի պատմությունները, թե ինչպես է առաջին անգամ գործընկերների հետ փորձում է ալկոհոլ, թե ինչպես է մարմնավաճառների գլխավորն աշխատանք առաջարկում նրան` պատճառաբանելով, որ կարդացած հաճախորդներին կհետաքրքրի:

Իր ամենաինքնակենսագրական «Դրսեկը» գրքում ու նույնիսկ մինչև հիմա Նարինե Աբգարյանը որդեգրել է մի սկզբունք՝ 1990-ականները հիշել միայն ծիծաղով. «Գիրքը շատ կենսագրական է, ամենակենսագրական գիրքն է, որովհետև նման դեպքեր, հերոսներ չէի կարող հորինել: Այդ ամենի միջով անցել եմ և մեծ շնորհակալության զգացում ունեմ այդ տարիների հանդեպ, որովհետև դրանք ինձ թրծեցին, ու եթե ժամանակին Ինտուրիստում չաշխատեի , գրող չէի դառնա: Այդ փորձն ինձ, իրոք, պետք էր»:

                                                                                     

Newmag-ի հետ զրույցում գրողն անկեղծացել է՝ իր գիրքը հատկապես շատ են կարդում փախստականները: Ընթերցում են, որից հետո միանգամից կապ հաստատում Աբգարյանի հետ. «Ամեն մեկն ապրում է մի երկրում, ունի մի փորձ, բայց գուցե այդ գրքում կա բոլորիս իրար կապող բաներ: Շատ նամականեր եմ ստանում, որ շնորհակալություն են հայտնում, քանի որ հիշում են իրենց անցյալը, կարծես ճանաչում են իրենք իրենց: Ուրախ եմ, որ կա այդ գիրքը, ու որ ժամանակին գրի եմ առել այդ բոլոր հուշերը»:

Այս գիրքը մեծ ճանաչում բերեց Նարինե Աբգարյանին: Բայց հայերեն թարգմանվեց միայն տարիներ անց: Հայերեն տարբերակի շապիկին էլ, վերնագիրն էլ Newmag-ի ստեղծագործական թիմինն է:

Կարդացեք նաև