Ռազմական շքերթ. Ադրբեջանում ցուցադրվել են միջազգային նորմերի խախտմամբ գնված զինատեսակներ

June 26, 2018

Սպառնաիքների կրկնվող տոնով և բովանդակությամբ Բաքվի կենտրոնական հրապարակում բանակի օրվան նվիրված, 5 տարին մեկ արվող մեծ զորահանդեսն է, որն Ալիևները փորձում են ներկայացնել որպես աննախադեպ ու կարևոր իրադարձություն: Իրականում, կազմակերպչական փուլից մինչև փորձեր, այս զորահանդեսը դարձավ քաղաքական ու ռազմական սկանդալ:
Նախ Ադրբեջանը հայտնվեց Իրանի և Իսրայելի հակասությունների պտտահողմում: Բաքու պետք է ժամանեին այդ երկրների պաշտպանության նախարարները: Իսրայելից այցը չեղարկեցին: Իրանական կողմն էլ Բաքու ուղարկեց պաշտպանության փոխնախարարին:
Ադրբեջանը ցուցադրեց սպառազինության նոր գնումների զգալի մասը: Նաև այն ռազմատեխնիկան, որը ձեռք է բերել ապօրինի` խախտելով ազգային ու միջազգային նորմեր:
Սրանք չեխական դանա համակարգերն են, որոնց մասին Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է` տեղյակ չէ` ինչպես են հայտնվել Ադրբեջանում: Չեխիան չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին: Չեխ լրագրողները հետաքննել ու պարզել են հանցագործության ամբողջ շղթան` զենքը Ադրբեջան է հասնում Իսրայելի միջնորդությամբ և տարածքով:



Կարդացեք նաև.



 
Картинки по запросу Օրբիտեր 1K
Իսրայելական անօդաչուներից ցուցադրվեցին նաև սկանդալային Օրբիտեր 1K-երը: Դրանք իսրայելցի հրահանգիչները փորձարկել էին ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ինչից հետո Իսրայելը կասեցրել է Ադրբեջանի հետ 20 միլիոն դոլարի գործարքը:

Ամերիկյան ուղղաթիռները խնդրահարույց դարձան դեռ զորահանդեսի փորձից հետո: Դրանք չէին կարող Ադրբեջանում լինել 907 ուղղման արգելքով, որի դեմ Վաշինգտոնում ադրբեջանական լոբբին երկու տասնամյակ պայքարում է անարդյունք: Այս ուղղաթիռներից գնել են Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան և բացառված չէ, որ Ադրբեջանը ձեռք է բերել այս երկրներից: Բաքվում հայտնվելը նախադեպ է` հետագայում Ադրբեջանի ամերիկյան գնումները կանխելու մասով:
Մաքսանենգ ու արգելված ռազմատեխնիկա ցուցադրող և անհավասարակշիռ սպառնալիքներով անձը վտանգավոր է ոչ միայն զենքերի հեռահարությամբ, Արցախի ու Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի: 



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։