«Երիտասարդ Պապը». պատմաբանի դիտարկումներ՝ ֆուտբոլն ու սեքս-սկանդալները իրական Վատիկանում

April 10, 2017

Սորենտինոն անընդհատ խաղում է մեզ հետ: Խնդիրը միայն պատմական թեմաները չեն, նա միշտ հանելուկներով է խոսում, էմոցիաներ փոխանցում: Կարելի է, իհարկե, մի կողմ թողնել պատմությունն ու «Երիտասարդ Պապը» դիտել պարզապես որպես բազմասերիանոց ֆիլմ: Բայց եթե մի քիչ խորանալ, հետաքրքրիր անցքեր կբացահայտվեն: Սորենտինոն փոխառել է և բերադրում է Վատիկանի կուրիայի իրական պատմությունը: Նա դա անում է ժամանակակիցի զուգորդմամբ. Պապը մեր օրերից է, ու նրան հետևելը գերհաճույք է:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը


16-րդ դարավերջին Հռոմում կար «կարդինալ-զարմիկի» պաշտոն: Զարմիկ լինելը պարտադիր չէր: Այդ կարդինալը կարող էր լինել պապի ինչ-որ ազգական, որը նրա խնամակալն էր:  Նա, որպես կանոն, կարդինալների մեջ լինում էր ամենագլխավորը: 17-րդ դարավերջին այս պաշտոնը վերացրին, ու այդ ժամանակ էլ առաջ եկավ պետական քարտուղարի պաշտոնը: Սերիալում այդ կերպարը Անջելո Վոյելոն է:
Այս ամբողջ ընթացքում միայն 3 պետքարտուղար է պապ դարձել, մնացածին ստվերում գործելն էլ բավարար է եղել: Նրանց շուրջ ձևավորվել է հսկայական բյուրոկրատական ապարատ: Պապը միշտ օգնականներ է ունեցել, բայց պապական կուրիան պաշտոնապես ձևավորվել է 16-րդ դարի վերջին, հետո ծավալվել է, ու հիմա այնտեղ մոտ 3 հազար մարդ է աշխատում: Ինտրիգները ներսում այնքան շատ են, որ մի ամբողջ ֆիլմի թեմա կարող են դառնալ:
Քույր Մարիայի հնարավոր նախատիպը
Պասկուալինա Լեներտն արտաքնապես նման է քույր Մարիային: Նա Պիոս 12-րդ պապի տնտեսվարն է եղել: Սկզբում ասում էին, թե նրանք սիրահարներ էին, որ իրական պապը Լեներտն էր, ու նա էր որոշումներ կայացնում: Պասկուալինա Լեներտն իսկապես մեծ ազդեցություն է ունեցել, նա շատ էր զբաղվում Վատիկանի գործերով: Պապը միայն նրա ձեռքից էր դեղ ընդունում: Պիոս 12-րդի մահից հետո Պասկուալինային խնդրեցին հեռանալ: Նույնիսկ ասում են, թե Պողոս 6-րդ պապը, քիչ էր մնում, վռնդեր նրան: Ի դեպ, Լեներտն առաջին կինն էր, որն ապրում էր Վատիկանում: Երբ Պիոս 12-րդ նրան բերեց Սուրբ Աթոռ, իսկական շոկ էր:
Պապական հանդերձանք
http://www.youtube.com/watch?v=yFMDVH4lqSU
Խույրը միայն մի մասն է հանդերձանքի, որի մեջ Լենիին բառացիորեն փաթաթում են LMFAO «Sexy and I Know It» երգի հնչյունների ներքո: Երբ Պիոս 13-րդը պատրաստվում է հանդես գալ կարդինալների առջև, նա տեղը տեղին հանդերձավորվում է: Յուրաքանչյուր պապ ստանում է «Ձկնորսի մատանին», որի վրա պատկերված է Պողոս առաքյալը ձկնորսական ցանցով: Առաջ դրանով կնքում էին  փաստաթղթերը: Պողոս 6-րդից հետո, սակայն, այն գրեթե ոչ ոք չի կրում: Սերիալում անհասկանալի է, թե ինչ մատանի է դնում Լենին, բայց հավանականությունը մեծ է, որ հենց «Ձկնորսի մատանին» է՝ դատելով նրա պահպանողական կեցվածքից:
Եվս մեկ նկատառում. հիմա պապերը ձեռնոց գրեթե չեն հագնում, իսկ Լենին կարմիրն է հագնում: Պապերը հիմնականում սպիտակ ու կարմիր են կրում: Սրանք կաթոլիկ եկեղեցու երկու կարևոր գույներն են, որը գալիս է դեռ միջնադարից: Ինչ վերաբերում է կոշիկներին, նա մի քանիսը փորձում է, հետո ընտրում ուրիշը: Պողոս 6-րդն ու Հովհաննես Պողոս  2-րդը պարզեցրել էին նաև այս արարողակարգը: Առաջ հստակ բաժանում կար, թե ինչ կոշիկներով է պապը արարողության գնում. դրանք պետք է ոսկեթել ասեղնագործած խաչերով լինեին: Լենին վերականգնում է այդ սովորությունը: Հետո նա պատմուճան է հանգնում, վրայից էլ՝ թիկնոց: Պողոս 6-րդից հետո գրեթե ոչ ոք այդպես չի հագնվել:
http://www.youtube.com/watch?v=NF2ui7xSPGk
Սիքստինյան կապելլայում Լենիին պատգարակով են բերում: Այդ տեսարանում կարդինալները զարմացած են, որովհետև 40-50 տարի շարունակ այդպիսի բան չէր եղել: Պարզ է, որ այդ արարողակարգը հնագույն ժամանակներից է գալիս, ու կրկին Լենին վերադարձնում է անցյալ: Հովհաննես Պողոս 2-րդ պապը հրաժարվել էր պատգարակից ու պապոմոբիլով էր շրջում:

Պիոսների գիծը


[caption id="" align="aligncenter" width="750"] Պիոս 12-րդ[/caption]
Լենի Բելարդոն գիտակցված ընտրում է Պիոս անունը: Նրանից առաջ 12-ն էին եղել, ու վերջին 6-ը առանձնացել էին իրենց խիստ պահպանողականությամբ: Հատկապես Պիոս 12-րդի վարքը միանշանակ չէր մեկնաբանվում, երբ նա գլխավորեց Սուրբ Աթոռը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Նրա մասին կարծիքները հակասական են: Եկեղեցին ասում է, որ նա դեմ էր ֆաշիստներին ու Վատիկանում ապաստան էր տալիս հրեաներին: Այս մասին են վկայում պահպանված բազմաթիվ փաստաթղթեր: Կա նաև հակադիր կարծիք, ըստ որի Պիոս 12-րդին անվանում են Հիտլերի պապ, որովհետև նա երբեք դեմ չի արտահայտվել ֆաշիզմին ու բացահայտ չի քննադատել հոլոքոստը:

Աղբյուրը