Էրդողանի 15-ամյա ծրագիրն ավարտվեց. ի՞նչ սպասել Թուրքիայից

Էրդողանի 15-ամյա ծրագիրն ավարտվեց. ի՞նչ սպասել Թուրքիայից

Դեռ դեկտեմբերից փորձագետները կանխատեսում էին, որ Էրդողանը չի սպասի մինչև 2019-ի նոյեմբերը և ընտրական ճակատագրական օրը կփոխի՝ անցկացնելով արտահերթ ընտրություններ: Նա իշխանության էր եկել 2003 թվականին ու գրեթե անմիջապես սկսել էր երկիրը ոտքից գլուխ փոխելու հեռահար ծրագիրը:

2017-ի վերջերից նկատվում էր, որ իսլամամետ Էրդողանը ընդգծված ազգայնական պոպուլիզմով է զբաղված: Դրան միացել էր նույնիսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն, որի հայտարարությունները գործընկերների մոտ հաճախ տարակուսանք էին առաջացնում: Փորձագետները սա բացատրում էին նրանով, որ նախագահը ցանկանում է պառակտել ու մաս-մաս իր կողմը գրավել ազգայնական ուժերին: Այս փուլը նման էր նախընտրական հատուկ գործողության, որը ներքաղաքական որևէ իմաստ չէր ունենա, եթե ընտրությունները կայանային 2019-ի աշնանը:

Այս փուլը նման էր նախընտրական հատուկ գործողության, որը ներքաղաքական որևէ իմաստ չէր ունենա, եթե ընտրությունները կայանային 2019-ի աշնանը:

Էրդողանի մարտավարությունն աշխատեց, ազգայնականներն իսկապես պառակտվեցին, նրանց հիմնական մասն էլ իշխանության հետ դաշինք կազմեց: Սա անհրաժեշտ էր, քանի որ տնտեսական վիճակը վատթարանում էր, սպասվում էր տեղական արժույթի գահավիժում, իշխող կուսակցությունը հեղինակազրկվում էր: Եթե կարճ՝ պետք էր շտապել ու ստանալ ազգայնամոլների աջակցությունը:

Թուրքիայի նախագահը ամեն ինչ արել էր այս հանգրվանին հասնելու համար: Նա չէր կարող իր երազանքների սահմանադրությունը ստեղծել և հետո իշխանությունը տալ ուրիշին: Սկսած 2003-ից Էրդողանը նախ ջախջախեց հանրապետական կարգերի պահապան բանակի դիրքերը, այնուհետև չեզոքացրեց երկրի բոլոր ոլորտներում ազդեցիկ դիրքեր ունեցող գյուլենականներին, աստիճանաբար վերացրեց այլախոհությունը, հաղթեց իր դեմ ռազմական հեղաշրջման փորձ կատարած ուժերին ու մոտեցավ պատմական փոփոխությանը:


Կարդացեք նաև․


Կիրակի տեղի ունեցածը իսկապես պատմական էր, քանի որ ամբողջությամբ կիրառության մեջ մտավ նոր սահմանադրությունը: Թուրքիան այսուհետև սուպերնախագահական երկիր է, Էրդողանն էլ՝ աննախադեպ լիազորություններով առաջնորդ:

Միևնույն ժամանակ, կանխատեսելով իր կուսակցության հեղինակության շարունակական անկումը, Էրդողանը իր կողմն անցած ազգայնականների հետ դաշինք կազմեց ու հիմա մեծամասնություն ունի խորհրդարանում միայն նրանց շնորհիվ:

Սա նշանակում է, որ նոր Թուրքիայի նոր նախագահը լինելու է ավելի ազգայնամոլ, ավելի կոշտ, արտաքին հարցերում էլ՝ ավելի արկածախնդիր: Նա հայտարարել է, որ մինչև 2023 թվականը Թուրքիան դարձնելու է աշխարհի ամենահզոր 10 երկրներից մեկը: Հաշվի առնելով, որ հզոր երկիր դառնալը Էրդողանի պատկերացմամբ բռնի ու ագրեսիվ լինելն է, հարակից տարածաշրջաններին ոչ մի լավ բան չի սպասում:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք