Թուրքիայի նախագահի արտառոց հայտարարությունները 2018-ին. ի՞նչ ասաց, որ շոկի ենթարկեց բոլորին

Թուրքիայի նախագահի արտառոց հայտարարությունները 2018-ին. ի՞նչ ասաց, որ շոկի ենթարկեց բոլորին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս տարվա 56 օրերի ընթացքում հասցրել է շոկի ենթարկել ամբողջ աշխարհը իր արտասովոր կոչերով: newmag-ը մեկտեղել է Էրդողանի արտառոց հայտարարությունները, որոնք արվել են միայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:

1.Ամերիկացի հրամանատարները դեռ օսմանյան ապտակ չեն ստացել:

Այս հայտարարությունից հետո Թուրքիա մեկնեց ԱՄՆ պետքարտուղարը: Թուրքիայի ԱԳ նախարարը ասաց, որ այս խոսքերը ոչ թե իրենց, այլ թուրք ժողովրդի կարծիքն են արտահայտում:

2.Մինչև Թրամփը ինձ չզանգի, ես իր հետ չեմ խոսի, առաջինը չեմ զանգելու:

Էրդողանը նեղացել էր Թրամփից, քանի որ ԱՄՆ-ը շարունակում էր աջակցել Սիրիայի քրդերին, որոնք ԻՊ ահաբեկիչների դեմ կռվող ամենակենսունակ ուժն էին Սիրիայի հյուսիսում:

3.Կեղտոտ հետույքով մարդիկ մեզ սպառնում են:

Էրդողանն այսպես է արտահայտվել Սիրիայում խաղաղ բնակիչներին պաշտպանող քրդերի և արաբների հասցեին: 

4.Աբդուլլահ Գյուլը ընկել է գնացքից, ընկած տեղում էլ կմնա:

Այս արտահայտությամբ Էրդողանը արձագանքեց նախկին նախագահ Գյուլի խիստ մեղմ ու նույնիսկ անուղղակի քննադատությանը:


Կարդացեք նաև.


5.Պարո՛ն Թրամփ, Ձեր դոլարով մեր ժողովրդավարությունը չեք գնի:

Սա Թրամփին ու ԱՄՆ-ին վիրավորող շարքային արտահայտություններից մեկն էր միայն: Էրդողանին նույնիսկ հաջողվել է Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ հայ, քուրդ և եզդի քաղաքացիների ծեծելու հրաման տալ ու մարսել դա, չնայած ամեն ինչ ֆիքսել էին Ամերիկայի Ձայնի տեսախցիկները:

6.Ամուսնական դավաճանությունը պետք է քրեականացնել:

Ավելին, Էրդողանը բազմիցս պահանջել է, որ թուրքերը 3-ի փոխարեն 5 երեխա ունենան՝ խոստանալով օգնել այդ հարցում…

7.Եթե այս երեխան նահատակվի մարտում, մենք նրան կպատվենք մեր դրոշով:

Սա Էրդողանը ասել է անցած շաբաթ, երբ ելույթ էր ունենում հերթական հանրահավաքում: Նրա կողքին երեխա էր՝ զինվորական համազգեստով ու Թուրքիայի դրոշով:

8. Ամառը թեժ է լինելու…

Սա ասվել է Սիրիայի մասին, բայց Էրդողանի արկածախնդրությունը խոստանում է թեժ ամառ ամբողջ տարածաշրջանին:

Գրել կարծիք