Բագրատ Ասատրյան. Մեր ապագան Եվրոպայում է

December 22, 2016

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու Բագրատ Ասատրյանը հին արշավական է: Կնոջ հետ էլ ծանոթացել է, ինչպես ասում են` ուսապարկն ուսին: Եղել է պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ: 1994-98թթ. ղեկավարել է Կենտրոնական բանկը: Մի անգամ խոստովանել է, որ 95-ի սկզբին զանգահարել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու շնորհավորել: «Ինչո՞ւ»: «Շնորհավորում եմ, որովհետեւ դրամը կեղծել են. այսինքն՝ մեր փողն իրական արժեք է դարձել»: 1999-ից դասախոսել է ԵՊՀ-ում: 2004-ին համահեղինակել է «Բանկային գործ» աշխատությունը, որը բուհերի եւ բանկային համակարգի աշխատակիցների համար համապարփակ ուսումնական ձեռնարկ է: Ահա ինչու Բագրատ Ասատրյանի հետ մեր երկրի անկախության ու ազատության մասին զրույցը «Դը Քլաբում» սկսեցինք Կենտրոնական բանկի և ընդհանրապես ֆինանսական համակարգի պրոբլեմներից:
Ալեքսանդր Արզումանյան. Մարդու բարեկեցությունն ավելի բարձր է ազգի շահից

  • Հովհաննես Իգիթյան. Մենք անկախություն տեսած ազգ ենք

  • Պարույր Հայրիկյան. Անկախություն` հայ-թուրքա-ռուսական պատերազմի միջով




  • Ա.Ա. - ԿԲ նախագահի պոստում Ձեր հաջորդը` Տիգրան Սարգսյանը, ուղիղ 15 տարի իրականացրել է ծրագրեր Համաշխարհային բանկի հետ, որի հիմնական փիլիսոփայությունն է` պետք է զարգացնել նոր տեսակի տնտեսություն, որը պետք է կառուցված լինի ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացման վրա: 15 տարի Համաշխարհային բանկը մսխեց մեր էներգիան, ներդրումները, պարտքով փողեր տվեց և դրամաշնորհներ, որպեսզի 15 տարի հետո հայտարարի, որ, այնուամենայնիվ, դրանով չի կրճատվում աղքատությունը, չի պակասում գործազրկությունը, և միակ, ռեալ տարբերակը արդյունաբերություն հիմնելն է:
    Բ.Ա. - Էլի գնահատականների հետ համաձայն չեմ:
    Ա.Ա. - ՀԲ գնահատականն է:
    Բ.Ա. - Ոչ ՀԲ-ն, ոչ Արժույթի զարգացման հիմնադրամը նպատակ չեն դրել զարգացնել Հայաստանը: Նպատակը մենք ենք դրել: Թե ինչքան է խելքներս կտրել` այդ հարցում պետք է շատ զգույշ լինենք: