Անդառնալի կորուստ. Բրազիլիայում թանգարանն այրվել է, ոչնչացվել են 200 տարվա աշխատանքները

September 3, 2018

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը: Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ը  վերածել էր Բրազիլիայի ազգային թանգարանի:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ կորուստները չափազանց մեծ են, դրանք գնահատելու համար:
«Ազգային թանգարանի հավաքածուի կորուստն անդառնալի է Բրազիլիայի համար: 200 տարվա աշխատանք, հետազոտություններ և գիտելիքներ են կորսվել»,- գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերը Twitter-ում:



Կարդացեք նաև.



Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։