Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան

Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան

Կլեր Շերիդանը ի վերջո խորհրդային լրտե՞ս էր, թե գեղեցիկ կին, որին չէին դիմադրում 20-րդ դարի ամենահայտնի տղամարդիկ:

1920 թվականին անգլիուհի Կլեր Շերիդանը եկավ Խորհրդային Ռուսաստանի իշխանությամբ երկրորդը հանդիսացող մարդու՝ Լև Տրոցկու կրեմլովյան գրասենյակ, հայտնում է The Mail On Sunday-ի լրագրող Անաբել Վենինգը:

Շերիդանը քանդակագործուհի էր, նա Լոնդոնից եկել էր Մոսկվա, որպեսզի աշխատի Տրոցկու, Լենինի և այլ խորհրդային առաջնորդների կիսանդրիների վրա: Նյութեր Կլեր Շերիդանի և այլ բրիտանացիների մասին, ովքեր եղել են Ռուսաստանում հեղափոխության շրջանում, կարելի է տեսնել Բրիտանական գրադարանի ցուցահանդեսում:

«Գեղեցիկ հագնված շիկահեր-արիստոկրատ, բոհեմիական շրջանակներին պատկանող, նա այն ամենի մարմնացումն էր, որոնք Տրոցկին պետք է որ ատեր»,- գրված էր հոդվածում:

«39-ամյա Տրոցկին ամուսնացած էր, 35-ամյա Կլերը այրի էր, Լոնդոնում նա ուներ 2 փոքր երեխաներ: Մի քանի երեկո անց Տրոցկին գրկեց նրան ու կրքոտ համբուրեց: Հետո, ինչպես ենթադրում է Տրոցկու կենսագիր Ռոբերտ Սերվիսը, նրանք դարձան սիրեկաններ»,- գրված էր նյութում:

Կլեր Շերիդանը

Հեղինակի կարծիքով ամենաապշեցուցիչն այն էր, որ Կլերը Ուինսթոն Չերչիլի՝ Սովետական Ռուսաստանի թշնամու, որն այդ ժամանակ բրիտանական կառավարությունում պատերազմի նախարարն էր, զարմուհին էր:

Կլերը քաջ էր ու տաղանդավոր, հաշվի չէր առնում հասարակական պարտավորությունները:

«Ուր էլ որ նա գնար, աշխարհի յուրաքանչյուր հատվածում ուներ սիրեկաններ: Չենք ասում էլ սպանության գործը, որ նրա դեմ հավաքում էր MI-5-ը՝ կասկածելով նրան ոչ միայն ինտիմ հարաբերությունների մեջ խորհրդային առաջնորդների հետ, այլև լրտեսության մեջ»,- գրում է հեղինակը:

Կլերը եկել էր Մոսկվա խորհրդային դիվանագետ Լև Կամենևի հրավերով, ում հետ ծանոթացել էր Լոնդոնում:

«Նրանք նույնպես սիրեկաններ էին, իր լոնդոնյան ստուդիայում նա քանդակել է Կամենևի կիսանդրին»,- գրում է հրատարակությունը:

«Թվում էր, թե նա որպես կոմունիստ այդքան էլ չէր ստացվի»,- գրում է հեղինակը: Կլերի մայրը՝ Կլարա Ջերոմը, ամերիկյան հարուստ ընտանիքից էր: Ճիշտ է, Մորտոն Ֆրուենը՝ Կլերի հայրը, սննկացրել էր ընտանիքը իր անխոհեմ ֆինանսական սխեմաներով: 1910 թվականին 25-ամյա Կլերը ամուսնանում է ոչ այնքան հարուստ բրոքեր Ուիլֆրեդ Շերիդանի հետ: Նրանք ունեցան 2 դուստր՝ Մարգարետ և Էլիզաբեթ:

Էլիզաբեթը մահացավ մենինգիտից: Կլերը ինքը կավից սարքեց հրեշտակ՝ աղջկա հիշատակին և հայտնաբերեց քանդակագործի տաղանդ իր մեջ:

Որդու` Ռիչարդի ծնվելուց մի քանի օր հետո Ուիլֆրեդը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմում:

Ռուսաստանից վերադառնալուց հետո Կլերը The Times-ում տպագրեց իր օրագիրը. «Նա դժգոհություն էր առաջացրել, քանի որ Կլերը նկարել էր բոլշևիկյան ռեժիմը վարդագույն լույսով (չնայած որ բողոքում էր, որ ռուսներից վատ հոտ է գալիս՝ օճառի պակասի պատճառով)»,- գրում է հրատարակությունը:

Կլերը գրել է Լենինի՝ իր գործին նվիրվածության մասին, Տրոցկուն անվանել է «սրամիտ, տաքարյուն և հանճարեղ մարդ, խաղաղ ժամանակների Նապոլեոն»: «Նա չի նշել այն մասին, որ և՛ Տրոցկին, և’ Կամենևը նրա սիրեկաններն են եղել: Խոսակցություններ էին պտտվում նաև այն մասին, որ նա քնել է Լենինի և ԱԿ ղեկավար Ֆելիքս Դերժինսկու հետ»,- գրում է թերթը:

«Նրա բարեկամները սարսափի մեջ էին: Այդ տղամարդիկ իրենց «սարսափելի փոքր արյունով պատված մորուքներով» սպանել են միլիոնավոր մարդկանց, սարկաստիկ ասում է Ջեննի Չերչիլը՝ Ուինսթոնի մայրը»,- նշում է հեղինակը:

Կլեր Շերիդանը` Ուինսթոն Չերչիլի կիսանդրին քանդակելիս

Չերչիլը, որն ավելի վաղ պաշտպանում էր բրիտանական միջամտությունը բոլշևիկյան ռեժիմը տապալելու համար, այնպես էր բարկացել, որ հրաժարվեց խոսել Կլերի հետ:

Հեղինակի խոսքերով բարեկամների և ընկերների արտաքսումը վիրավորեց Կլերին, և նա գնաց Ամերիկա՝ իր ռուսաստանյան ուղևորության մասին դասախոսություններով:

«Հոլիվուդում նա ծանոթացավ Չարլի Չապլինի հետ, ում կախարդեց նրա հմայքը: Նրանք միասին գնացին արշավի դեպի կալիֆորնիական անապատ: Բայց մամուլը հետևել էր  և նրանց սիրավեպի մասին ասեկոսեները հայտնվել էին թերթերի առաջին էջերում»,- ասվում է հոդվածում:

1922 թվականին Շվեյցարիայում մի կոնֆերանսի ժամանակ Կլերը ծանոթանում է Մուսոլինիի հետ: Վերջինս նրան հրավիրում է Հռոմ:

Կլերը բոլորին հայտարարում է, որ «Մուսոլինին նրան բոլշևիզմից վերածել է ֆաշիզմի»: Նա համոզում էր նրան տալ հարցազրույց կամ էլ քանդակել նրան:

«Մի անգամ երեկոյան դուչեն համաձայնվում է լինել բնորդ քանդակի համար, բայց հետո ցանկությամբ տարված՝ հափշտակեց նրան և շշնջաց.«Դու չես գնա մինչև լուսաբացը, իսկ այդ ընթացքում ես քեզ կօգտագործեմ»: Նրանք փոխանակվում էին հարվածներով ու ապտակներով, բուռն կռվում էին»,– գրված է հոդվածում: Կլերին մի կերպ է հաջողվում փախչել: Որպես վրեժ նա Մուսոլինիին թերթում անվանում է «անճոռնի բռնակալ սպիտակ զուգագուլպաներով»:

1923 թվականին Կլերը գնում է Գերմանիա՝ Հիտլերի ելույթը լսելու: MI-5 իրազեկիչը գրում է.«Նրա վրա մեծ տպավորություն թողեց այն, որ Հիտլերի ֆոնը առաջացնում էր արտակարգ ոգևորություն 10-հազարանոց դահլիճում, արտակարգ-արյունալի ելույթի ժամանակ »:

Բայց, նշում էր իրազեկիչը.«Որքանով որ ես հասկացա, նա հայտնաբերեց, որ գերմանացին  իր սեփական հմայքով տարված չէ այնպես, ինչպես ռուսը, և այդ փաստը նրան վշտացրեց»:

MI-5-ը, հետևելով Կլերի հեռախոսային զրույցներին և նամակներին, հաստատեց իր կասկածները. «Կլերը տեղեկություն է փոխանցել խորհրդային կողմին երկու ռուս լրտեսների՝ Daily Herald-ի լրագրողներ Ջորջա Սլոուկոմբայի և Նորման Յուերայի միջոցով»,- հաստատում է թերթը:

Կլեր Շերիդանը և Չառլի Չապլինը

Կլերը հայտնել է նրանց իր և Չերչիլի խոսակցություններից հատվածներ ներքին քաղաքականության և այլ հետաքրքրող թեմաների մասին: Այդ ընթացքում նա սիրավեպի մեջ էր մտել ֆրանսիացի գեներալի, ֆրանսիացի քաղաքական գործչի և ալբանացի ակտիվիստի հետ:

«Նրա էներգիան օգտագործվում էր ամեն հնարավոր միջոցներով՝ միայն խորհրդային վատ նպատաների առաջխաղացման համար»,- նշում է MI-5-ը:

Բայց արդյո՞ք Կլերը իրականում եղել է խորհրդային լրտես: «Կատյա Ռոգաչևսկայան՝ Բրիտանական գրադարանի ցուցահանդեսի ավագ համակարգողը, ենթադրում է, որ Կլերը հետաքրքրասիրություն ուներ, բայց «նվիրված կոմունիստ» չի եղել: Անկասկած է միայն , որ նա խորհրդային կարգերին մատակարարել է տեղեկատվություն և վերցրել նրանից գումար»,- գրված է հոդվածում:

Կլերը այդպես էլ չի կրել պատիժ պետական դավաճանության համար: «Հնարավոր է, պատճառը նրանում է, որ նա կապեր ուներ վերևների հետ: Վերջիվերջո նրան փրկել է դասակարգային համակարգը, որին նա  արհամարհում էր»,- քննարկում է թերթը:

Daily Mail

Գրել կարծիք