Նրա մանեկենները պատմում են քաղաքի պատմությունները․ Իսպանացի լուսանկարչի օբյեկտիվում պլաստիկ մարդիկ են

Նրա մանեկենները պատմում են քաղաքի պատմությունները․ Իսպանացի լուսանկարչի օբյեկտիվում պլաստիկ մարդիկ են

newmag-ը ներկայացնում է լուսանկարիչ Սեյգարի յուրօրինակ աշխատանքերը։ Նա Իսպանիայի Տեներիֆե կղզուց է, սիրում է ճամփորդել և լուսանկարել իրեն հանդիպած պլաստիկ մարդկանց՝ մանեկեններին։

Սեյգարը բանասեր է, դասավանդում է ավագ դպրոցում և հետաքրքասեր լուսանկարիչ է։ Նա ֆետիշիստ է արտացոլման, հագեցած գույների, մանրուքների և կրոնական սրբապատկերների հարցում։ Իր աշխատանքներում փոփ-մշակույթն է։ Ճանապարհորդ է, լուսանկարում է քաղաքները, փողոցները։ Նրա նպատակն է, որպես արտիստ, պատմությունները պատմել իր տեսախցիկի միջոցով, որսալ պահերը, բայց դրանք ներկայացնել այլ տեսանկյունից։ Ճամփորդությունը նրա ոգեշնչման աղբյուրն է։ Բացի դրանից, նա փորձում է ցույց տալ ավելին, քան պարզապես ինչ-որ հատվածներ իր ուղևորությունից՝ ստեղծելով սյուժետային գծերով միմյանց լրացնող հատվածներ։ Մանրամասները և առարկաները միանգամից հայտնվում են նրա տեսախցիկի օբյեկտիվում՝ դառնալով կախվածության պես մի բան։ Սեյգարը հայտնի է իր 2 ամբիցիոզ նախագծերով։ Սեյգարի բոլոր աշխատանքերին կարող եք ծանոթանալ նրա՝  https://seigar.wordpress.com/ կայքում։

 «Պլաստիկ մարդիկ»

Այս հավաքածուն արվեստագետի ամենախորը, լուրջ և ամբիցիոզ ծրագիրն է։ Նա փորձել է արժանապատվություն և մարդկայնություն տալ պլաստիկ մարդկանց։ Որպես փողոցային և ճամփորդ լուսանկարիչ՝ նա հնարավորություն է ունեցել բազմաթիվ երկրներում լուսանկարել խանութների պատուհանները և ոգեշնչվել է այդ նկարներով։ Սեյգարն ասում է, որ այդ նկարներն իրեն պատմում են պատմական կյանքի մասին․ «Նրանք միշտ ինձ ցույց են տալիս իրենց մարդկային էությունը։ Յուրաքանչյուր լուսանկար ստեղծում է երևակայություն։ Նրանց դեմքերը, տեսքը, աչքերը, հագուստները, ստվերները և արտացոլանքը ժամանակակից հասարակության մի մասն են դարձնում»։

Այս հավաքածուում լուսանկարիչը ցույց է տալիս գեղեցիկ մանեկեններին, որոնք արտացոլում են իրենց քաղաքները։ Արտացոլումը միշտ օգնում է լուսանկարչին ստանալ բարդ լուսանկարներ։ «Ես չեմ վախենում դժվարությունից։ Ես սիրում եմ հարստանալ։ Ես չեմ փորձում հետևել սովորական կոմպոզիցիաներին։ Ես պարզապես հավատարիմ եմ ինքս ինձ։ Եթե ցանկանամ շեղվել կանոններից, որպեսզի ցույց տամ ինչ-որ նկար, ես դա կանեմ։ Ես զգում եմ, որ իմ պլաստիկ մարդիկ ազատ են։ Իմ ներկայացրած աշխարհում նույնիսկ քաոս կա»։

Իմ ներկայացրած աշխարհում նույնիսկ քաոս կա

Այս տիկնայք ասես տարբեր զգացողություններ ունեն․ նրանք վստահ, գոռոզ, տխուր կամ երազկոտ են։ Տեսնողները կարող են զգալ, որ նրանց մեջ մարդկայնություն կա։ Լուսանկարչի նպատակն է խանութներում հայտնաբերված մանեկեններին տալ մարդկայնություն։ «Ես ցանկանում եմ, որ նրանք կարողանան խոսել աշխարհի հետ։ Նրանք բոլորը ինչ-որ մեսիջ փոխանցելու կարիք ունեն։ Իմ հայացքը աղբյուր է, որի միջոցով նրանք կարող են խոսել»։

Սեյգարը ոգեշնչվել է յուրօրինակ և ուժեղ արտիստներով, չնայած նրանց ոճը դժվար կարողանաք գտնել Սեյգարի աշխատանքներում։ «Ինչպես տեսնում եք, ես արվեստը որպես կիրք եմ ընկալում։ Ինձ համար նախընտրելի են կինո ստեղծող արվեստագետները, ինչպիսիք են Պեդրո Ալմոդո՛վարը, Ալֆրեդ Հիչքոքը, Ռոբերտ Ալդրիչը, Քվենտին Տարանտինոն կամ Լարս վոն Տրիերը։ Երաժշտարվեստում սիրում եմ այս եռյակը․ Մադոննա, Մայքլ Ջեքսոն և Պրինս։ Հետո, Ֆրիդա Կահլոն, Դալին, Պիկասոն և Վարհոլն են հետևում ինձ։ Այս պահին աշխարհում լավագույն լուսանկարիչը Մարտին Պարն է»։

«Պլաստիկ մարդիկ» հավաքածուն ներկայացվել է ցուցահանդեսներում և միաջազգային ամսագրերում։ Դրանք Սեյգարի փողոցային լուսանկարչության կարևոր մասն են և դրա համար նս պարտական է աշխարհին։ «Ես կցանկանայի շարունակել իմ ճամփորդությունը, որպեսզի գտնեմ նոր պատմություններ պատմող կերպարներ։ Շատ ոգեշնչող է, երբ գալիս եմ նոր քաղաք կամ գյուղ, շրջում եմ այնտեղ, փնտրում եմ նրանց, արտացոլանքները, հագեցած գույները, նրանց հետևում գտնվող շենքները և ճարտարապետությունը, լույսերը և ստվերները․․․․ Հիանալի է»։

Այնտեղ նաև մշակութային առանձնահատկություն կա։ Նրանք այդ քաղաքի մարդկանց պատկերն են։ Նրանց տրամադրությունը, հագուստները, բաց կամ փակ մարմինը, մակյաժը ցույց են տալիս երկրի կամ տարածքի ավանդույթները և արժեքները։


Կարդացեք նաև․


10 անհայտ փաստ «Պլաստիկ մարդիկ» հավաքածուի մասին․

  • Մեծամասնությունը կանայք են,
  • Նկարների մեծամասնությունն արվել է առանց նախնական պլանավորման,
  • Վաճառողները սովորաբար հետաքրքրվում են, թե ինչ եմ անում։ Հրաշալի է նրանց հետ այդ թեմայով զրուցելը։
  • Սեյգարի նախընտրելի պլաստիկ մարդիկ ապրում են Մեծ Բրիտանիայում։
  • Առաջին պլաստիկ մարդկանց լուսանկարել է Վենետիկում։  
  • Վերջերս Սեյգարը նկատել է, որ պլաստիկ մարդիկ անդեմ են։ Անգլուխ կամ առանց ձեռքերի մանեկենները նոր տենդենց են։ Ըստ լուսանկարչի, տխուր փաստ է։  
  • Սեյգարի պլաստիկ մարդկանց մեջ կարող եք տեսնել այդ երկրի ավանդույթները, հավատամքը կամ արժեքները։
  • Լուսանկարչին դուր է գալիս,երբ իր հետևում հայտնաբերում է շենքերի արտացոլանքը, հատկապես, երբ շինությունը հետաքրքիր է։ Նա չի աշխատում  երկակի էքսպոզիցիայով։
  • Մարդիկ սովորաբար նայում են նրան, երբ լուսանկարում է պատուհանները։
  • Սեյգարն ատում է մանեկենի հագուստի վրա կախված գնային պիտակը, չնայած երբեմն դրանք կարող են հարստացնել հավաքածուն։

«Քաղաքի պատմություններ 2»

Քաղաքային յուրահատուկ պատմություններ Լոնդոնից։ Յուրաքանչյուր նկար  ինչ-որ ֆոտո-պատմություն է։ Փողոցային լուսանկարչության հավաքածու է։ Դրանցից շատերը սպոնտան պահեր են։ Հարուստ են հագեցած գույներով, մանրուքներով և ազատ կոմպոզիցիայով, հեռու կանոններից։ Դեռևս 2014-ին արված լուսանկարների շարունակությունն է։ «Այս տարի ես գնացի իմ սիրելի քաղաքը և հասկացա, որ լուսանկարել եմ նույն մոտիվները և տարրերը, որոնք արել էի անցած ճամփորդության ժամանակ։ Այս պատմություններում կարելի է գտնել արտացոլանքներ, խանութների պատուհաններ, պլաստիկ մարդիկ, մեսիջներ, բառեր, լքված տարածքներ, գծեր, երկրաչափություն, ստվերներ, լույսեր, սնունդ և մարդիկ։ Սա իմ Լոնդոնն է։ Ծեր քաղաքը երիտասարդանում է իմ պատմություններում, սա հենց այն է, ինչ ես տեսնում եմ։ Միշտ ինչ-որ անսպասելի բան է կատարվում և, ահա, այստեղ կարող եք տեսնել դրա ապացույցը»։

 

 

 

 

 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք