Արքունական գաղտնիքներ․ 11 տարօրինակ փաստ թագավորական ընտանիքի մասին

Արքունական գաղտնիքներ․ 11 տարօրինակ փաստ թագավորական ընտանիքի մասին

newmag-ը պատմում է թագավորական կարգուկանոնի մասին, որին խստիվ հետևում են բոլորը՝ սպասավորներից մինչև արքայազն

Փոփ մշակույթ

Եղիսաբեթ II թագուհու 1967 թվականին արված դիմանկարը, մինչև այսօր տարբեր դրոշմանիշների վրա արտատպվել է ավելի քան 200 միլիարդ անգամ: Այդպիսով, այն աշխարհում ամենահայտնի արվեստի գործն է:

Իմացիր քո տեղը

Հրավիրված ճաշերի ժամանակ պատվավոր հյուրերը նստում են թագուհու աջ կողմում: Առաջին հերթին թագուհին նրանց հետ է խոսում: Երբ բերում են երկրորդ ճաշատեսակը,  թագուհին կարող է զրուցել նաև իր ձախ կողմում նստած հյուրերի հետ: Ավտոարշավորդ Լյուիս Հեմիլտոնն այդ մասին չգիտեր, թագավորական ճաշի ժամանակ միանգամից փորձեց զրույցի բռնվել թագուհու հետ: Նա ձախ կողմում էր նստած: Լյուիսը շատ էր զարմացել, որ, չնայած նստած է թագուհու հենց կողքը, բայց զրույցը ստիպված է հետաձգել, մինչև հաջորդ ճաշատեսակը:

Photo GettyImages-493455880.jpg

Տղամարդկային բնավորություն

Եղիսաբեթ թագուհին տարատեսակ տիտղոսների թվում ունի  նաև Նորմանդական ու Լանկանստերի դքսերի տիտղոսներ: Հենց դուքս, ոչ թե` դքսուհի: Այս տիտղոսը կա` շնորհիվ Վիկտորիա թագուհու: Նա որոշել էր, որ անկախ սեռից, բոլոր միապետները պետք է կրեն դքսի կոչում, որն, ըստ, թագուհու, ավելի բարձր է, քան դքսուհու կոչումը:  

Ձեռքով չդիպչել

Եթե երբևէ հանդիպեք թագուհուն, նույնիսկ չփորձեք նրանից վերցնել ստորագրություն: Դա խիստ արգելված է, որպեսզի կեղծ ստորագրություններ չլինեն: Սելֆի անել նույնպես չեք կարող: Նույնիսկ չպարտադրված ձեռքսեղմումն անիրականանալի երազանք է: Պրոտոկոլը հստակ ձևակերպում է, թե ինչպես է պետք դիպչել թագուհուն (սովորեք Անջելինա Ջոուլիից):  

Photo GettyImages-456987862.jpg

Կրթություն

Տնային կրթություն ստացած թագուհին ֆիզիկա, քիմիա ու երկրաչափություն չի սովորել: Դրա փոխարեն, նա անգիր է արել սահմանադրությունը, իրավագիտություն ու կրոնի պատմություն: Արքունիքի կարծիքով, ավելին իմանալու կարիք թագուհին չունի: Բայց թագուհին այդպես չէր կարծում ու ինքնուրույն ֆրանսերեն է սովորում:  


Կարդացեք նաև․ 


Առանց ձայնի իրավունքի

Թագավորական ընտանիքի անդամներն ընտրությունների ժամանակ ձայնի ու ընտրության իրավունք չունեն: Փոխարենը, կարող են ազդել հասարակական կարծիքի վրա ու նրբորեն լոբբի անել ֆավորիտ թեկնածուներին:

Թագավորների համար օրենք չկա

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայում միակ մարդն է, որը կարող է մեքենա վարել առանց վարորդական իրավունքի: Նա կարող է նույնիսկ չօգտվել անվտանգության գոտիից: Անձնագիր թագուհին նույնպես չունի:  

Photo GettyImages-52823161.jpg

Կնունքի ծես

Թագավորական ընտանիքի բոլոր երեխաներին կնքում են Երուսաղեմից բերված ջրում: Այն ջրում, որտեղ կնքվել էր նաև Հիսուսը:

Երկնքում

Որպեսզի արքայազն Ուիլյամն իր որդուն` Ջորջին, նստեցնի ինքնաթիռ, թույլտվություն պետք է վերցնի թագուհուց: Արարողակարգի համաձայն, ուղիղ ժառանգները չեն կարող գտնվել մեկ ինքնաթիռում, որպեսզի պատահարների դեպքում, երկիրը միանգամից մի քանի հնարավոր միապետի չկորցնի:

Photo GettyImages-610271940.jpg

Ինչպես ձեռքի ափին

Եղիսաբեթ թագուհու բախտը բերել է, որ ինտրովերտ չէ: Հակառակ դեպքում, շատ դժվար կլիներ: Թագուհին իր ամբողջ կյանքի ընթացքում այնքան մարդկանց հետ է հանդիպում, որքան ոչ մեկը չի հանդիպում:  

Հարմարավետությունն առաջին հերթին

Մեքենավարը, որի գնացքում է գտնվում  թագուհին, հատկապես առավոտյան 7:30-ին պետք է շատ զգույշ լինի: Այդ ժամանակ Ձերդ գերազանցությունը լոգանք է ընդունում: Նրա հանգիստն ու անդորրն այդ ժամին ոչ ոք չպետք է խանգարի, նույնիսկ` պատահական ու անսպասելի ծնգոցը:   

Photo GettyImages-146294138.jpg

TATLER

Գրել կարծիք