Փխրուն սերունդ. ինչպե՞ս են ծնողներն իրենց երեխաներին դարձնում անկենսունակ ու դժբախտ

July 3, 2018

Այս սերունդն անընդհատ պաշտպանության կարիք ունի, քանի որ նրանք չեն կարողանում օգտվել գործիքներից, խաղալ խոտածածկույթի վրա և կարգավորել ընկերների միջև ծագած խնդիրներն առանց ծնողների միջամտության:
Դա է պատճառը, որ ամենուր ստեղծվում են անվտանգության գոտիներ, միլլենիալներին անընդհատ պնդել են, որ ամենուր վտանգ կա ու նրանք հավատացել են: Երեխաներին այնպես են դաստիարակում, որ նրանք չեն կարողանում խնդիրներն ինքնուրույն հաղթահարել, դրանից տուժում է հասարակությունը, նույնիսկ երկրի տնտեսությունը:
Ինչպե՞ս ստացվեց, որ մենք մի ամբողջ սերունդ  դաստիարակեցինք, որն ունակ չէ հաղթահարել կյանքի մարտահրավերները:
1980-ականներից ամերիկյան մանկությունը սկսեց փոխվել: Դրան նպաստեցին մի շարք պատճառներ, փոխվեցին կյանքի պահանջները, աճեց երեխաների առևանգման վտանգը: Երեխաները զրկվեցին ազատ ժամանակն առանց մեծահասակների անցկացնելու, խնդիրներն ինքնուրույն կարգավորելու հնարավորությունից:  Դա նրանց ավելի փխրուն դարձրեց, նրանք սկսում են ավելի հեշտ նեղանալ, հույսն ավելի շատ ուրիշների վրա են դնում: Երեխաներին սովորեցրեցին ամեն հարցով դիմել մեծահասակների օգնությանը, որոնք կկարգավորեն նրանց խնդիրները:

Երեխաներին սովորեցրեցին ամեն հարցով դիմել մեծահասակների օգնությանը, որոնք կկարգավորեն նրանց խնդիրները:

Սոցիոլոգներն այս ֆենոմենն անվանում են բարոյական կախվածության վիճակ: Այս ամենը խանգարում է երիտասարդներին, նրանք կորցնում են ճկունությունը փակ են, ինքնամփոփ Սա ազդում է նաև նրանց հետա ուսման ու կյանքի ուղու վրա: Այս երեխաներն այդպես էլ չեն սովորում պայքարել, հաղթահարել խոչընդոտները, սկսում են սովորել ու աշխատել առանց այդ հմտությունների: Նման մարդիկ սովորաբար հակված են լինում ամեն ինչից ճանճից փիղ սարքելուն: 
Ծնողներն ու ուսուցիչներն ահազանգում են երիտասարդների շրջանում աճող անօգնականության մասին: Հիպերհոգատարությունն ու երեխաներին պաշտպանելու ձգտումը հանգեցնում է երեխաների ու երիտասարդների գերզգայունության:
Եթե դուք 40-ից բարձր տարիքային խմբին եք պատկանում, ապա վստահաբար կարող եք պատմել բազմաթիվ պատմությունների ձեր մանկության հիշողություններից, դպրոցից հետո, ազատ օրերին կամ արձակուրդին ունեցած ազատ ժամանկը լի էր հետաքրքիր իրադարձություններով: Դուք կարող եք ժամեր շարունակ պատմել մինչև ուշ բակում անցկացրած ժամանակի, խաղերի, հեծանվային արշավների մասին: Այսօր երեխաների միայն 13 տոսկոսն է դպրոց գնում առանց մեծահասակների ուղեկցության, որոնք թիկնապահների պես կանգնած են նրանց կողքին:
Այսօր երեխաների միայն 13 տոսկոսն է դպրոց գնում առանց մեծահասակների ուղեկցության, որոնք թիկնապահների պես կանգնած են նրանց կողքին:

Երեխաները պարտավոր են նույնիսկ զուգարան գնալ ծնողների ուղեկցությմաբ: Այսօր զուգարան այցելությունը հավասարազոր է Կլիլմանջարոյի բարձունքը հաղթահարելուն:


Կարդացեք նաև.



Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Պինկերի խոսքով, մարդկության պատմության ամբողջ ընթացքում մեր ժամանակահատվածն ամենաանվտանգն է: Երբեմն թվում է, թե մեր մշակույթը ոչինչից սպառնալիք է ստեղծում անհանգստության առիթ ստեղծելու համար:
Պարադոքսալ է, բայց կյանքի համար իրական ռիսկ է Չխաղալը, Չսայթաքեը, հեծանիվ Չքշելը: Այսօր 19-ամյա երիտասարդները նույնքան պասիվ կյանք են վարում, որքան 65 տարեկանները: Բանակում էլ զարմանում են, որ նորակոչիկները թռվռալ ու գլորվել չգիտեն: Երեխաների անկախությունը սահմանափակելով ծնողները նրանց զրկում են մանկության պարզագույն ուրախությունից: Ավելին` ծնողներն իրենք են զրկվում երեխայի ինքնուրույն քայլերին հետևելու, դրացով ուրախանալու հաճույքից:

Աղբյուր






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։