5 կարևոր կանոն, թե ինչպես երեխային տալ «գրպանի փող»

5 կարևոր կանոն, թե ինչպես երեխային տալ «գրպանի փող»

Ամեն ինչ սխալ եք անում, եթե ձեր տղային կամ աղջկան գումար եք տալիս թխվածքի կամ ճանապարհածախսի համար։

Երեխաների մեծամասնությունը գրպանի առաջին «ժառանգությունը» ստանում են 7-8 տարեկանում` ընկնելով համեմատաբար ինքնուրույնություն պահանջող փոքրիկ դպրոց: Բայց մեծացող երեխային հանձնելով նրա առաջին «սեփական» դրամը` ծնողները սովորաբար թույլ են տալիս մի շարք սխալներ:

Մենք պարզել ենք, թե իրականում ինչպես է հարկավոր երեխային տալ «սեփական դրամը», որպեսզի տղան կամ աղջիկը սովորեն գնահատել ստացածը և կարողանան գրագետ կերպով տնօրինել այն:

1. Գումարը գիտակցաբար տվեք

Տալ փոքրիկ գումարը խիստ պայմանով` ասելով. «Սա քեզ, ճաշարանում բլիթի համար», վնասակար է այնպես, ինչպես գումարը տալ առանց հաշվի: Երկու դեպքում էլ երեխան գրեթե հնարավորություն չի ունենում ինքնուրույն գիտակցել կամ ավելացնել սեփական պահանջները: Եվ, իհարկե, չի առաջանա  ոչ մի մոտիվացիա` երանգավորելու կարիքները առաջնահերթության տեսանկյունից: Միևնույն ժամանակ «գրպանային գումարների» հիմնական իմաստը երեխային ֆինանսական միջոցները տնօրինել  և ծախսերը պլանավորել սովորեցնելն է, առաջնային և երկրորդական ընտրություններ կատարելն է, խնայողություններ անելը: Այդ պատճառով գոնե առաջին անգամ գումար տալը պետք է ուղեկցվի հետևյալ կամ նմանատիպ արտահայտությամբ. «Արի հաշվենք, թե ինչքան գումար է հարկավոր քեզ վաղը և ինչի համար»: Պետք է այսպես վարվել, մինչ երեխան կսովորի ինքնուրույն տնօրինել «սեփական» բյուջեն:

Երեխայի հետ քննարկման ընթացքում պարզաբանեք, որ «գրպանի գումարը» ներառում է հետևյալ հատկանիշներն ունեցող ծախսերը.

  • Անհրաժեշտ: Օրինակ ճանապարհածախսը, դպրոցում ճաշելը, որից հրաժարվել չի կարելի:]
  • Լրացուցիչ: Սրանք այն ծախսերն են, որոնք ընկած են անհրաժեշտության և բավականության միջև: Դա կարող է լինել թխվածք դպրոցում ճաշելուց հետո, գեղեցիկ գրիչ` ստանդարտի փոխարեն, նոր գրչատուփ` մաշվածի փոխարեն:
  • Խնայողություններ: Սա նույնպես չափազանց կարևոր կետ է: Յուրաքանչյուր երեխա երազում է որևէ թանկարժեք խաղալիքի մասին, օրինակ` նոր տիկնիկի կամ  գնդակի մասին: Խնայողությունների օրինակով երեխային կարելի է բացատրել, թե ինչպես հասնել երազանքին կամ ինչպես արագացնել այդ նվաճումը.«Եթե ամեն օր խնայես 100 դրամ, ապա 50 օրվա ընթացքում կարող ես տիկնիկ գնել: Իսկ եթե օրական խնայես 200 դրամ` չգնելով թխվածքաբլիթ, ապա այն կգնես 25 օրից»:

Երբ երեխան գիտակցում է, թե ինչպիսի ծախսեր է պարունակում այդ 1000 դրամը, որը պատրաստ եք տալ նրան, գումարը նրա համար կդառնա կիրառական գործիք` մանկական անհասկանալի խաղի փոխարեն:

2. «Գրպանի գումար»-ը տվեք շաբաթվա կամ ամսվա մեջ մեկ անգամ:

Բյուջեի տնօրինման լավագույն եղանակներից է ամսվա կամ շաբաթվա մեջ մեկ անգամ «գրպանի փող» տալը`  ամեն օրվա փոխարեն: Իհարկե, այս կետին պետք է անդրադառնաք այն բանից հետո, երբ կքննարկեք ծախսերի կառուցվածքը` սովորեցնելով զանազանել դրանք ըստ անհրաժեշտ և լրացուցիչ ծախսերի:

Մի շաբաթ առաջ որոշակի գումար ստանալով` աշակերտը պետք է ինքնուրույն դասակարգի առաջնահերթությունները` գումարը բաշխելով այնպես, որպեսզի այն բավականացնի կարիքների (ճանապարհածախս, դպրոցում ճաշել և այլն) համար:

Մի բարկացեք, եթե պարզվի, որ երեխան սպառել է բյուջեն փոքր-ինչ շուտ: Այդպես պատահում է շատերի հետ: Երեխաները միայն սովորում են գործ ունենալ փողերի հետ, դրա համար էլ նրանք ապահովագրված չեն սխալներից: Կարևորն այստեղ գումարի չափը չբարձրացնելն է, որն արդեն որոշված է: Մի քանի «անփող» օրերը ոչ մի վատ բանի չեն հանգեցնի, բայց դա լավ դաս կլինի:

Մի քանի «անփող» օրերը ոչ մի վատ բանի չեն հանգեցնի, բայց դա լավ դաս կլինի:

Եթե ամեն դեպքում երեխան դեռ անհրաժեշտ ծախսեր ունի, սակայն գումար չկա, կարելի է հետևյալ կերպ վարվել. երեխային գումար տվեք անհրաժեշտ գնումների համար պարտքի ձևով: Սակայն չմոռանաք զգուշացնել, որ այն հետ եք վերցնելու հաջորդ անգամվա «գրպանի գումարից»:

«Գրպանի գումարը» միշտ փոխանցեք հստակ սահմանված ժամանակին, ոչ շուտ, ոչ ուշ: Երբ գումարը տալիս եք անկանոն ձևով և տարբեր քանակով, այն կարող է շփոթեցնել երեխային:

3. Ցույց տվեք փողի արժեքը

Առաջին անգամ երեխաները գումար են վաստակում «հենց այնպես»: Սակայն որքան մեծանում է երեխան, այնքան կարևոր է դառնում ներշնչել նրան այն միտքը, որ ֆինանսավորումը բացարձակ իրավունք չէ, ավելի շուտ այն հնարավորություն է, որը  կախված է երեխայից: Օրինակ` ձեր երեխան յուրաքանչյուր շաբաթը կարող է սկսել զրո դրամով և հանգստյան օրերին աշխատել սեփական գումարը: Փող վաստակելու մեկ այլ տարբերակ է ստանալ լրացուցիչ վճար բարձր գնահատականների կամ փոքր երեխաներին օգնելու համար:

Փող վաստակելու մեկ այլ տարբերակ է  ստանալ լրացուցիչ վճար բարձր գնահատականների կամ փոքր երեխաներին օգնելու համար:

Դուք կարող եք ընտրել ցանկացած տարբերակ ձեր երեխաների հետ լրացուցիչ շահույթ ստանալու համար: Այդ ամենը երեխային կսովորեցնի այն, որ փողը վաստակում են աշխատանքով և հնարամտությամբ, իսկ վճարի չափի մասին կարելի է բանակցել:


Կարդացեք նաև․


4. Ցույց տվեք սեփական օրինակը

Մի դաստիարակեք երեխաներին, միևնույնն է նրանք նմանվելու են ձեզ: Դաստիարակվեք ինքներդ:

Սեփական օրինակը լավագույն եղանակներից է սովորեցնելու երեխային  գործ ունենալ փողերի հետ: Թող ձեր երեխաները տեսնեն, թե ինչպես եք դուք բաշխում աշխատավարձը, ըստ ծախսերի: Վճարեք կոմունալ ծախսերը, առանձնացրեք հստակ գումար սննդի և հագուստի համար: Կարելի է նաև թույլ տալ երեխային մասնակցել ընտանեկան հանգստի պլանավորմանը: Օրինակ, եթե ուզում եք ամռանը գնալ ծով, հարկավոր է ամսական խնայել ահա այսքան գումար: Նրան բացատրեք նաև թանկարժեք իրերի և տեխնիկայի  ձեռք բերման կարգը:

Նրան բացատրեք նաև թանկարժեք իրերի և տեխնիկայի  ձեռք բերման կարգը:

5. Խրախուսեք բարեգործությունը

Երեխան կարող է նվիրաբերել իր գումարի մի մասը, որտեղ պատշաճ է համարում: Հարկավոր է միայն ուշադրություն դարձնել այդ հնարավորությանը, քանի որ երեխաները կարծում են, որ նրանք չափազանց փոքր են ինչ-որ մեկին օգնելու կամ համաժողովրդական ծրագրերին մասնակցելու համար:

Բարեգործությունը օգնում է բարձրացնել սոցիալական պատասխանատվությունը և սա էլ իր հերթին բարձրացնում է երեխայի պատասխանատվության մակարդակը: Հետագայում դա դրական ազդեցություն կունենա նաև ողջ կյանքի ընթացքում:

LIFEHACKER

Թարգմանիչ՝ Սոնա Մկրտչյան

Գրել կարծիք