Ի՞նչ այսօր հասցրեց անել պոկերի արքան Երևանում. Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացի է, հաշվառված է զինված ուժերում

August 27, 2018

Ինստագրամի փլեյբոյը, պոկերի արքան ու միլիարդատերը Հայաստանում է: Բիլզերյանը հայաստանի քաղաքացիություն ունի, հոր ու եղբոր հետ եկել է, երդման արարողությանը մասնակցել, որպեսզի ստանա նաև հայկական անձնագիր: երդման արարողությունից հետո, Բիլզերյանն ու իր ընկերուհիները շրջել են Երեւանով:



Մինչև իր պատմական հայրենիք հասնելն ու երդվելը, Դենն իր այցելության մասին գրել էր թվիթերում, հայտնել, որ մեկնում է Հայաստան, հետո` Թայլանդ: Ինստագրամի սթորիում պոկերի արքան ցույց է տվել իր ճամպրուկները, ու աշխարհի ամենահարուստ, միլիոնատեր ու տիրոջից ոչ պակաս հայտնի իր կատվին: Բիլզերյանին Հայաստանում ուղեկցում են նրա բազմաթիվ ընկերուհիներից երկուսը: Սա էլ Բիլզերյանի ընկերուհիներից մեկն է` Սուելին Մեդեյրոսը, հանրապետության հրապարակից:
Դեն Բլիզերյանի հայրը` Պոլ Բիլզերյանը, ով նույնպես Հայաստանում է, 80-ականներին ու 90-ականներին իր որդուց պակաս հայտնի չէր: Նա սեքսուալ սկանդալներում չի հայտնվել, բայց մի քանի անգամ մեղադրվել է Ուոլ Սթրիթում խարդախություններ անելու, ֆինանսական կեղծարարությունների համար: Հիմա նա ապրում է Սենթ Կիթս կղզում ու Միացյալ նահանգներում չի հայտնվում: Ենթադրվում է, որ որդին հենց հորից է ժառանգել իր հարստությունը, չնայած ինքը` Բիլզերյանն ասում է, որ իր 50 միլիոն դոլարը շահել է պոկերով: Դենի կարգախոսը արագ ապրելն ու երիտասարդ մահանալն է, 25 տարեկանում սրտի երկու կաթված է տարել, հետո եւս մեկը: զենքի, ավտոմեքենաների, վայրի կենդանիների ու գեղեցիկ կանանց սիրահարը հպարտանում է իր սեքսուալ ռեկորդով, երբ 12 օր շարունակ սեքս է արել 16 կանանց հետ:


Կարդացեք նաև




Սա եւս մեկ հայտնի ու սկանդալային տեսանյութ է, որտեղ Բուռն երեկույթից հետո, հայ միլիարդատիրոջ ընկերուհին հայտնվում է լողավազանում, բայց անհաջող վայրէջքի պատճառով կոտրում է ոտքը: Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, նաեւ հաշվառման է կանգնել զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիություն ստանալուց հետո հաշվառման կանգնում են ինքնաբերաբար:
[embed]https://www.youtube.com/watch?v=iuSND2Gqq2I[/embed]

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։