BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բացահայտումներ «Կույսերը» թրիլլերի մասին. Ինչո՞ւ Ք

Բացահայտումներ «Կույսերը» թրիլլերի մասին. Ինչո՞ւ Քեմբրիջի համալսարան և իրակա՞ն կերպար է արդյոք Էդվարդ Ֆոսկան (տեսանյութ)

newmag-y-n

Լարված սյուժե, անսպասելի շրջադարձեր, հունական միֆերի և ժամանակակից հոգեբանության միաձուլում. Ալեքս Մայքլիդիսի նոր վեպում հանդիպում են անտիկ ավանդույթներն ու նոր հազարամյակի տեխնոլոգիաները։ «Կույսերը» գլխապտույտ պատմություն է` ստեղծող, ապրեցնող ու նաև կործ

Տարվա սկզբին Newmag-ը ներկայացրեց Ալեքս Մայքլիդիսի  «Լռակյաց հիվանդը» ու ընդամենը ամիսներ անց գրողի հաջորդ թրիլլերը՝ «Կույսերը»: Այս գործին սպասում էին բոլոր նրանք, ովքեր ընթերցել էին «Լռակյաց հիվանդը»: Թվքում է՝ առաջինը երկրորդի շարունակությունն է, սակայն գրողը վստահեցնում է՝ երբեք ինքն իրեն չի կրկնօրինակել. «Ես ցանկանում եմ աճել որպես գրող, դառնալ ավելի լավը, բացահայտել նոր հորիզոններ։ Այս ճանապարհին առաջինը, որ երբեք չեմ անի՝ հաջողության հասած վեպերս կրկնօրինակելն է։ Մարդկանց դուր եկած պատմությունը վերցնելը, մի քիչ փոխելն ու նոր պատմություն ստանալն ամենահեշտ ու ոչ ռիսկային որոշումը կլիներ, բայց որպես գրող ես կսպառվեի։ Այդ պատճառով էլ ստեղծեցի այս պատմությունը՝ ավելի դրամատիկ, ավելի մութ ու խորը»։

Քեմբրիջի համալսարանի ուսանողական առօրյան առեղծվածային սպանություններից հետո գլխիվայր շրջվում է։ Առաջին զոհը՝ «Կույսեր» գաղտնի խմբի անդամն էր։ Բարդ անցյալից ու անձնական վշտից դեռ չբուժված խմբային թերապևտ Մարիանան, որ մի ժամանակ նույն համալսարանում էր սովորում, վերադառնում է Քեմբրիջ՝ թաքնված ճշմարտությունը բացահայտելու համար։ Իսկ ինչու հենց Քեմբրիջ՝ պատասխանում է հեղինակը. «Միտքն առաջացավ, երբ հասկացա, որ պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ինձ իսկապես հետաքրքրում է՝ հունական դիցաբանություն, հոգեբանություն, առեղծվածային սպանություն... Այս ամենին միացավ մեկ այլ կարևոր դետալ՝ իրադարձությունների վայրը։ Ես Քեմբրիջում եմ սովորել և բազում մանրուքներ գիտեմ այդ վայրի մասին։ Որոշեցի ընթերցողին ցույց տալ այդ առեղծվածային աշխարհի չբացահայտված կողմը»։

Մայքլիդիսն էլ ընթերցողին խոստանում է, որ գրական այս ճամփորդությունն ու առեղծվածային պատմությունը կապահովեն էմոցիոնալ ամենավառ գունապնակը։

Համալսարանի հունական ողբերգության խարիզմատիկ պրոֆեսորին սիրում են բոլորը և միայն Մարիանան է որոշում ամեն գնով ապացուցել, որ բարետես տղամարդն իրականում արյունարբու մարդասպան է։ Գրքի  հերոսների ստեղծման հիմքում Ալեքս Մայքլիդիսի կյանքի ինչ-որ փուլում իրեն հանդիպած ու իր վրա լուրջ ազդեցություն թողած մարդկանց հավաքական կերպարներն են։ Առեղծվածային պրոֆեսորի նախատիպն օրինակ, Մայքլիդիսի թերապևտն էր, որը նվաստացնում էր իր պացիենտներին. «Կարծում եմ, որ այդ հարաբերություններն ու հիշողությունները ինչ-որ կերպ տեղ են գտել իմ գրքում: Պրոֆեսորի կերպարի հիմքում իմ թերապևտն է։ Եթե կարողանում ես քո վախերի կամ բարդույթների մասին գրել՝ նշանակում է՝ կարողացել ես հաղթահարել դրանք»։

Ընթերցողները «Կույսերը» թրիլլերը հոգեբանական գլուխգործոց են անվանում։ Մայքլիդիսն էլ ընթերցողին խոստանում է, որ գրական այս ճամփորդությունն ու առեղծվածային պատմությունը կապահովեն էմոցիոնալ ամենավառ գունապնակը։

Տարածել