Քարոզարշավի ավարտից 10 օր առաջ. Ո՞վ է հաղթում ըստ հարցումների

March 24, 2017

Քարոզարշավի ուղիղ կեսից ավելին անցել ենք: Մեկ շաբաթից ընտրողները ցույց կտան, թե որ կուսակցությանն ու դաշինքին են տվել իրենց վստահության քվեն: Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ քարոզարշավը կիսվել էր, Gallup international association-ի հայաստանյան գրասենյակը հարցում է արել:


  • Հետազոտության ﬔթոդը ` Դեմ առ դեմ

  • Հարցուﬓերի քանակը`  1145

  • Հետազոտության ընտրանքային սխալը `  ±3%

  • Հետազոտության իրականացման ժամանանակահատվածը` 12.03.2017-19.03.2017

  • Հետազոտության վայրը` ՀՀ 10 մարզերը և Երևանի բոլոր համայնքները.  Երևանում` 33%, մարզերում` 67%:


Սոցիոլոգիական հարցումը ցույց  է տվել, որ Կարեն Կարապետյանի գործունեությունը ընտրողների մեծ մասը դրական է համարում: Հարցվածների 81%-ը  այն դրական է գնահատել:    
Ընտրողները խոսել են նաև իրենց սպասումներից: Կարեն Կարապետյանից սպասումները դրական են եղել 62.2 %-ի համար:  82.8%-ն էլ ասել է, որ  ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին նորից ուզում է տեսնել վարչապետի պաշտոնում:
Սոցոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ սա գրեթե բացառիկ ցուցանիշ է, համենայն դեպս, վերջին հինգ տարիներին քաղաքական գործիչները նման բարձր հեղինակություն չեն ունեցել: Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշն ազդել է նաեւ Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա: Այդպես է կարծում հարցվածների  61.7%-ը:
Քարոզարշավի արդյունավետությունից հարցման մասնակիցները նույնպես խոսել են: Հարցվածների կեսից ավելին, պարզվում է,  հետևել է կուսակցությունների քարոզարշավին: Նախընտրական հանդիպումների ինտենսիվությամբ աչքի է ընկնում Ծառուկյան դաշինքը, հետո ՀՀԿ-ն: Երկու առաջատար կուսակցություններին իրենց քարոզարշավային ակտիվությամբ զիջում են մյուս կուսակցություններն ու դաշինքները` ԵԼՔ-ը, ՕՐՕ-ն, ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ՀԺԿ, ՀԿԿ-ն,  Ազատ դեմոկրատները:
Քարոզարշավին ընտրողների մեծ մասը հետևում է հեռուստատեսությամբ, ինֆորմացիայի մյուս գլխավոր աղբյուրը Facebook-ն է: Հետո նոր արդեն` բակային հանդիպումներն ու այցերը:
Ծառուկյան դաշինքի քարոզարշավն ամենանկատելին ու լայնածավալն է եղել, բայց  հարցվածների  մեծ մասն անձամբ մասնակցել է ՀՀԿ քարոզարշավին:
1045 հարցվածների մեծ մասը` 98.5 %-ը տեղյակ է, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու Խորհրդարանական ընտրություններ:  
Կուսակցություններն ու դաշինքներն ունեն նաև ամենասպասված ու գլխավոր հարցին`Ո՞ր կուսակցությունը կամ դաշինքը կընտրեին, եթե քվեարկությունը լիներ այս կիրակի: Առաջատարները, թե քարոզարշավից առաջ, եւ թե հետո, նույնն են, թեև ՀՀԿ-ն կարողացել է ավելի արդյունավետ քարոզարշավ վարել ու իր դիրքը բարելավել:  
Սպասվում է, որ Ազգային ժողովի 2017 թվականի Խորհրդարանական ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Հարցվածների մեծ մասը` 67 տոկոսը, նշել է, որ անպայման կմասնակցի ընտրությանը: