BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գ

Տեղի ունեցավ Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Ցանցային կյանք, որը ստեղծում է քաղցր պատրանք, թե քո կարծիքը բոլորին պետք է: Երբ և ինչպես մարդիկ դարձան ինքնակոչ ամենագետներ: Newmag հրատարակչությունը ներկայացնում է ամերիկացի պրոֆեսոր, միջազգայնագետ Թոմ Նիկոլսի հասարակագիտական աշխատությունը՝ «Վտանգավոր ամ

«Վտանգավոր ամենագետներ» գրքի թարգմանիչը Հովհաննես Նիկողոսյանն է՝ «Ինչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչը. «Օդաչուն գիտի, թե ինչպես կառավարել օդանավը: Եթե ես նստած իմ տեղում, ինչքան էլ անհանգիստ լինեմ, սխալ կլինի, ես գնամ, ասեմ, ես գիտեմ, կարդացել եմ: Թոմ Նիկոլսը բացահայտում է այն վտանգավոր միտումը, որ բոլորն իբր ամեն ինչ գիտեն ու ամեն ինչի մասին կարծիք են հայտնում»:

 

Հեղինակն ասում է, որ գիտելիքը երբեք այսքան հեշտ չի տրվել, բայց մարդիկ էլ երբեք այսքան չեն ընդդիմացել սովորելուն: Հեղինակի խոսքով, միշտ կան մարդիկ, որ գիտեն, ինչպես է պետք վիրահատել, բուժել։ Դիլետանտիզմ, որը տարածվում է հատկապես սոցցանցերով. Ամենագետ են բոլորը, նրանք վարակաբան են, քաղաքական գործիչ, դիվանագետ՝ ըստ օրվա թեմայի: Շատախոսութուն, որ ըստ հեղինակի, բերում է պետությունների անկման՝ ընդգծում է Նիկողոսյանը.

«Երեք դերաբաժանում անեմ, Թոմը երկար շարադրում է գրքում: Մասնագետները կարող են խորհորդ տալ, ընտրողները ընտրություն են անում, պետք է սովորեն բայց: Իսկ քաղաքական գործիչները, որոնք ընտրվում են, իրենք պետք է որոշում կայացնեն: Ինչպես ամենագետ դարձան բոլորը, ու ինչու մասնագիտական կարծիքն ու գիտելիքները դարձան երկրորդական»: 

Հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, գրքի հեղինակը դարի հիվանդությունը ներկայացնում է մանրամասն ու մասնագիտորեն. «Միջին դարերում տեսանելի չէր, ճորտ էր, գյուղերում էին ապրում: Մարդիկ կարծիք հայտնելու իրավունք չունեին: Կարծիք հայտնողները միայն ազնվականությունն էր: Նրանք, ովքեր կրթություն էին ստացել ու որոշում կայացնող էին»: 

 

Սոցցանցերն ամենապարզ ու ցայտուն ձեվով են ցույց տալիս վտանգավոր ամենագետներին, բայց խնդիրը, որի մասին խոսում է ամերիկացի գրողը, բոլոր ոլորտներում է ու ամենուրեք՝ հավատացնում է ՏՏ անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը. «Ֆեյսբուքյան ամենագետներն ամենապարզունակ, ամենահեշտ ծաղրելի մարդիկ են: Կա ավելի տխուր ու դժվար խնդիր: Տարվա ընթացքում հինգ, թե վեց կոնֆերանսի եմ լինում: Ինձ մոտենում են լրագրողներ, ասում են, արագ, կարճ, կպատմեք՝ ինչպես լինեն հիպերանվտանգ: Սա անգրագիտությունից բացի նաև վիրավորական է։ Ես զբաղվում եմ 25 տարի այս մասնագիտությամբ, ես չգիտեմ՝ իրանք ով են, ինչ խնդիր ունեն, չգիտեմ, ինչ ունիվերսալ խորհուրդ տամ այդ ընթերցողներին»:

 

Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի գործընկերը Լույս հիմնադրամն է: Ըստ կառույցի ներկայացուցչի Վարդան Պողոսյանի, հիմա կարևոր է միայն մեկ արժեք՝ գիտելիքը. «Արդեն հնարավոր չի պայքարել, պետք է հասարակությունը գիտակցի, որ գիտելիքը կարևոր է: Եթե չի գնահատվում գիտելիքը, շատ վատ է: Իրավական միջոցներով հնարավոր չէ: Մարդիկ պետք է հասկանա, որ չպետք է ու չեն կարող ամենագետ լինել»:  

  

«Վտանգավոր ամենագետներ» գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը; Պատճառներն, ըստ նրա, շատ են, սակայն առանձնանանում է համացանցի ու ինֆորմացիայի տարածումը, որը ստեղծեց ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, ու նիհիլիստների բանակ։

Կարդացեք նաև

 

Տարածել