Սեքսուալ ցանկությունը կախված է լիբիդոյից. 6 փաստ, որոնք պետք է իմանալ

March 6, 2018

1.      Լիբիդոն մի փոքր ավելի բարդ է սեքսի սովորական ցանկությունից
Երբեմն մարդիկ ցանկություն չունեն, բայց ֆիզիկապես նրանք կարող են զբաղվել սեքսով, իսկ երբեմն ցանկությունը շատ է, բայց մարմինը չի արձագանքում: Երկու իրավիճակներն էլ տեղի են ունենում անընդհատ և բացառապես նորմալ են:
2.      Նորմալ լիբիդո գոյություն չունի
Շատերը հավատում են, որ ցանկությունը պետք է սպոնտան առաջանա: Բայց բոլորս տարբեր ենք, բոլորիս մարմինը տարբեր է: Նշանակում է, այդպիսի հասկացողություն, ինչպես սեքսուալ ցանկության նորմալ մակարդակն է, գոյություն չունի: Այն կարող է լինել սպոնտան, բայց հաճախ առաջանում է գործընթացի խթանման ժամանակ: Բացի այդ, երբեմն ջանքեր են պահանջվում:
3.      Իդեալական լիբիդո ունենալու փորձերը կարող են վնասել ինքնագնահատականին
Այս կետը տրամաբանորեն նախորդի շարունակությունն է: Քանի որ լիբիդոյի համար գոյություն չունի նորմայի հասկացողություն, նշանակում է՝ բարձր, ցածր սեքսուալ ցանկությունը կամ դրա բացակայությունը նորմալ է:  



Կարդացեք նաև.



4.      Եթե ձեր զուգընկերոջ լիբիդոն ցածր է, քան ձերը, չի նշանակում, որ նա ձեզ չի ցանկանում
Հեշտ է մտածել, որ ամեն անգամ, երբ ցանկանում եք սեքսով զբաղվել, իսկ ձեր զուգընկերը՝ ոչ: Իրականում մարդը կարող է պարզապես ունենալ լիբիդոյի ցածր մակարդակ: Դա որևէ կապ չունի ձեր գրավչության հետ: Ավելի լավ է ընդունել այդ փաստը, այլապես անկողնում հարաբերությունները կդառնան բարդ և խճճված:
Ավելի լավ է ընդունել այդ փաստը, այլապես անկողնում հարաբերությունները կդառնան բարդ և խճճված:

5.      Լիբիդոն կարող է փոխվել բժշկական պատճառներով
Ամեն ինչ, ինչ կապված է արյան շրջանառության, հորմոնների, ֆիզիկական ցավի կամ անհարմարության հետ, կարող է ազդել լիբիդոյի մակարդակի վրա: Բժշկական պատճառներից են դեղերը, հոգեբանական և խրոնիկ հիվանդությունները: Եթե նկատել եք լիբիդոյի կտրուկ փոփոխություն, լուրջ պատճառ է, որպեսզի դիմեք բժշկի:
Եթե նկատել եք լիբիդոյի կտրուկ փոփոխություն, լուրջ պատճառ է, որպեսզի դիմեք բժշկի:

6.      Լիբիդոյի վրա կարող են ազդել նաև ամենօրյա գործոնները
Ռաքել Դարդիկի խոսքով, շատ  հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ սեքսուալ ցանկության  մակարդակը ազդում է բազմաթիվ գործոնների վրա: Ամենատարածվածը սթրեսն է: Որքան բարձր է կանանց սթրեսի մակարդակը, այնքան ցածր է լիբիդոն: Այն նաև կարող է փոխվել աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Որքան բարձր է կանանց սթրեսի մակարդակը, այնքան ցածր է լիբիդոն: Այն նաև կարող է փոխվել աշխատանքային գրաֆիկի պատճառով:

Եթե ցանկությունը կտրուկ կորել է, սա լավ առիթ է վերլուծելու, թե վերջերս ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր կյանքում:

LIFEHACKER


 


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: