Ընկերական սեքս. որո՞նք են դրական և բացասական կողմերը

September 17, 2017

Դրականը կողմերի մասին


Հարմար է
Կարող եք զանգահարել ընկերոջը և հանդիպման համար պայմանավորվել, հստակեցնել ամենահարմար ժամը: Բացի այդ, միմյանց գիտեք և ձեզ միասին հարմար է:
Կարելի է փորձարկել
Այդպիսի հարաբերությունների ժամանակ կարող եք իրականություն դարձնել ձեր երևակայությունը և ոչ ոք դրա համար ձեզ չի դատի:
Ձեզ պետք չէ որևէ մեկին զարմացնել
Քանի դեռ հարաբերությունները լուրջ մակարդակում չեն, ձեզ պետք չէ կաշվից դուրս գալ, որպեսզի զարմացնեք զուգընկերոջը:
Պատասխանատվությունից ազատ եք
Երկուսդ էլ կարող եք անել ինչ ցանկանում եք և հանդիպել այլ մարդկանց հետ: Դուք ամբողջովին ազատ եք և միմյանցից ոչինչ չեք պահանջում:


Սեքսի մասին գրել ենք նաև.



Բացասական կողմերը


Կանոններ չկան
Այդպիսի հարաբերությունները սովորաբար հստակեցված չեն թույլատրելիի սահմանները: Դրա պատճառով զույգերի համար անհասկանելի է, թե ինչ կարելի է անել և երբ պետք է դադարեցնել այդպիսի ֆորմատով հարաբերությունները:
Հարաբերությունները արժեզրկվում են
Զուգընկերոջից ոչինչ չեք պատվիրում, իսկ նա ձեզնից ոչինչ չի պահանջում, և դա լավ է: Բայց նման հարաբերություններում պատասխանատվության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ կսկսեք անտեսել միմյանց և ժամանակի ընթացքում կդադարեք գնահատել մարդուն և ձեր հարաբերությունները: Այն կարող էէ բացասաբար ազդել զուգընկերների ինքնագնահատականի վրա:
Պետք չէ ընկերոջը և ձեր հարաբերություններն ըննկալել ինչպես տվյալ: Մի մոռացեք հոգ տանել ընկերոջը, նույնիսկ, եթե որևէ պարտավորություն չունեք:
Սիրահարվելու ռիսկ կա
Ժամանակի ընթացքում զուգընկերներից մեկը կարող է սիրահարվել մյուսին, սակայն չի բացառվում, որ այդ սերը կարող է միակողմանի լինել:  Արդյունքում ձեզնից մեկի սիրտը կկոտրվի, իսկ ընկերությունը կավարտվի:
Պայմանավորվեք, թե ինչպես պետք է վարվեք տարբեր իրավիճակներում, որպեսզի չկորցնեք ընկերական հարաբերությունները:
Եթե սիրահարվող եք և հեշտ եք մտերմանում մարդկանց հետ, ընկերական սեքսը ձեզ համար չեն:

LIFEHACKER