JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ծառայողական սիրավեպ. ի՞նչ է սա և ի՞նչ անել բաժանու

Ծառայողական սիրավեպ. ի՞նչ է սա և ի՞նչ անել բաժանումից հետո

Այսպիսով, ձեզ մոտ ավարտվել է ծառայողական սիրավեպը։ Մոռացել եք նախկինի հետ կապված բոլոր հիշողությունները, սոց․ցանցերից ջնջել եք համատեղ նկարները,  նրանից բողոքել եք ընկերներին և ընկերուհիներին։ Առաջարկում եք մի քանի պարզ խորհուրդ, որպեսզի շատ ծանր չտանեք բաժանման հետևանքները, նույնիսկ, եթե ձեր նախկին զուգընկերը նստած է հարևան աթոռին:
Հարաբերությունների ցանկացած ընդհատում ցավալի է, բայց գրասենյակում այն ուրիշ է։ Ցավոք, կարևոր չէ, միասին եք որոշել դա, թե ձեզնից ինչ-որ մեկը։ Սա պատճառ չէ, որպեսզի փոխեք աշխատանքը։ Տեսնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի հարթվեն բաժանման հետևանքները։

1․Խոսելիս չեզոք եղեք


Հուսով ենք, որ ի սկզբանե զուգընկերոջ հետ պայմանավորվել էիք չխառնել աշխատանքային և անձնական հարցերը։ Եթե ոչ, ապա հիմա ճիշտ ժամանակն է այդպես անել։ Թույլ մի տվեք փոխհարաբերությունները փչացնեն ձեր համբավը կամ ազդեն աշախտանքի արդյունավետության վրա։
Աշխատավայրում թույլատրվում են միայն գործանական հարաբերությունները և դրան պետք է առաջին հերթին ինքներդ հետևեք։
Նույնիսկ, եթե մնացել եք ընկերներ և պահպանել եք լավ հարաբերություններ, տեղափոխեք դրանք աշխատանքային պրոցեսից դուրս։ Հիշեք, որ ձեր միջև ամեն ինչ ավարտվել է։

2․ Մասնագիտական վարվելակերպը


Վերաբերվեք նախկինին այնպես, ինչպես մյուս գործընկերներին, նույնսիկ եթե թվում է անհնար։ Շփվեք հարգալից (նույնիսկ եթե վերջերս եք բաժանվել) և միայն աշխատանքային թեմաներով։ Ոչ մի լեզվական խայթիչ նկատողություն: Գրասենյակում փոխադարձ հայհոյանքների պատճառով ոչ ոք իրեն լավ չի զգա։
Դժվար է մնալ կորպորատիվ վարվելակերպի շրջանակում, եթե նախկինը սկանդալ է հրահրում և իրեն պահում է անհաջող երեկույթից վերադարձած նեղացած դպրոցականի պես։ Տափակ է, բայց արհամարումից բացի այլ միջոց գոյություն չունի։

3․ Ոչ մի շշուկ


Հարաբերությունների ավարտից հետո մեծ ցանկություն է առաջանում ինչ-որ մեկի հետ կիսվել այդ մասին: Սա առաջին կարևոր կետն է «Ի՞նչ անել հարաբերությունների ավարտից հետո» թեմայում , բայց պայմաններն այլ են ծառայողական սիրավեպի դեպքում։
Գործընկերներին մի պատմեք ձեր բաժանման պատճառների մասին։
Եթե ներքին ձայնը վրեժ է պահանջում  և հուշում է, թե ինչպես փչացնել զուգընկերոջ համբավը, ոչնչի չեք հասնի, և ձեզ վատ դրության մեջ կդնեք։
Կրակին յուղ մի ավելացրեք, այլապես ձեր պատմությունը կվերածվի գրասենյակային հեքիաթի և խոսքից խոսք անցնելով զարհուրելի պատմություն կդառնա։


  1. Ոչ մի անփութություն




Ի դեպ, նկարների, գաղտնիքների և կոմպրոմատների մասին: Այդպիսի կրքերը թողեք սերիալների սցենարիստներին և գրասենյակը մի դարձրեք օճառային օպերայի նկարահանման վայր:
Եթե բաժանվել եք, դա պատճառ չէ հետաձգել հաշվետվությունը, ուշ ժամին տրամադրել փաստաթղթերը կամ փչացնել հաճախորդի հետ նախկին ընկերոջ հանդիպումը: Ձեր միջև կարող էր ամեն ինչ լինել: Բայց, եթե կազմակերպությունում ինչ-որ մեկը սկսում է վատ աշխատել, տուժում են բոլոր աշխատողները:
Աշխատավայրում լողում եք մի նավակով, այնպես որ թշնամանք մի տածեք:


  1. Կրճատեք շփումը




Այպիսով, ընդունել եք այն փաստը, որ ձեր հպարտությունը պետք է զսպեք, բացասական զգացմունքները վերացնել և շարունակել աշխատել այդ մարդու հետ: Սա չի ենթադրում 40 աշխատանքային ժամ շփում:
Քանի դեռ վերքը թարմ է, օգտագործեք խուսափելու նախկին ռազմավարությունը: Նախկինների պատճառով պետք չէ բաց թողնել կորպորատիվները, բայց միշտ հնարավորություն կա օրվա կարգացուցակը այնպես կազմել, որպեսզի նվազագույնի հասցնեք շփումները:
Աշխատանքի եկեք մի փոքր վաղ, որպեսզի միջանցքով չանցնեք ճնշող լռությամբ: Մի վազեք ընդմիջման, երբ նախկինի ընդմիջման ժամանակն է, կամ ընդմիջման գնացեք որևէ մեկի հետ:
Եթե զգացմունքները ուժեղ են և չեք կարողանում հանգիստ աշխատել, մի քանի շաբաթով արձակուրդ մեկնեք:

6. Կառավարեք ձեր զգացմունքները


Ինչ-որ պահի կմտածեք միայն բաժանման մասին: Դա նորմալ է, բոլորս էլ մարդ ենք: Բայց պետք չէ տառապել, որ նախկինը պատրաստվում է նոր ժամադրման: Ավելորդ էներգիան ուղղեք աշխատանքի վրա:
Սա միշտ հեշտ չէ, բայց փորձեք զգացմունքները գրասենյակից դուրս թողնել: Աշխատանքի վրա կենտրոնացումը կազատի ձեզ տառապանքներից: Եվ ղեկավարին ցույց կտաք, թե ինչ լավ եք աշխատում:
7. Մի խոսեք ձեր մասին
Մի պատմեք անձնական կյանքի մասին: Վաղ թե ուշ ձեզ մոտ նոր հարաբերություններ կսկսվեն:
Նույնիսկ եթե ամեն ինչ անցյալում է, մի արթնացրեք վիրավորանքի զգացումը և մի աղաղակեք, որ արձակուրդ եք մեկնում նոր ընկերոջ հետ:
Բամբասանքի առիթ մի տվեք և մի փորձեք նախկինին ցույց տալ ձեր անսահման երջանկությունը:
Եթե ձեզ հարցնում են մանրամասնություննների մասին, ավելի լավ է ընդհատել խոսակցությունը: Ամեն դեպքում անձնականը պետք է անձնական մնա:

8. Հիշեք ձեր փորձը


Ծառայողական սիրավեպի դեպքում չկա ոչ մի զարմանալի կամ վատ բան: Աշխատավայրում բավականին երկար ժամանակ ենք անցկացնում, և բացահայտում ենք շատ գործընկերների գրավիչ կողմերը:
Բայց, քանի դեռ վերականգնվում եք անհաջող հարաբերություններից հետո, գնահատեք հետևանքները: Արժե՞ր այդ սիրավեպը նման տանջանքների: Ինչ էլ որոշելու լիենք, առանձնացրեք բոլոր դրական և բացասական կողմերը: Հատկապես երբ նոր հարաբերություններ կառուցելու շեմին եք:
 

LIFEHACKER

Տարածել