Նոր գոթիկա. Նորաձևության մռայլ շունչը

January 27, 2016

«Գոթական արքայադուստրը հաղթեց Ճերմակաձյունիկին»,- ֆեշն քննադատներն այսպես են կեսկատակ-կեսլուրջ  բնութագրում այն, ինչ վերջին տարիների ընթացքում կատարվեց նորաձևության բնագավառում:

Մռայլությունն ու գոթական շունչը նորաձևությունում այսօր ամենուր են:

[gallery columns="4" ids="27712,27710,27709"]
Առաջ մռայլությունն այլընտրանքային էր և հիմնականում հայտնվում էր ինտելեկտուալ և ոչ մեծ տարածում ունեցող ապրանքանիշների հավաքածուներում, մինչդեռ այժմ այն մեյնսթրիմի գագաթին է: Առաջ միայն ինտելեկտուալ դերասանուհիները և ռոք երգչուհիները կհամարձակվեին կարմիր գորգին հայտնվել գոթական կերպարով, սակայն այժմ նույն կերպարով մենք տեսնում ենք ամենահայտնի և պահանջված աստղերին՝ Քիմ Քարդաշյանին, Ռիհաննային և Բեյոնսեին: Նրանք կրում են գոթական զգեստ և սև ներկում շուրթերը: Աստղերի օրինակին, բնականաբար, հետևում են միլիոնավոր կանայք ամբողջ աշխարհում, նաև մեր հայրենակիցները:
Դեռ մի քանի տարի առաջ մեր հարուստ և գլամուրային աղջիկները ամենասարսափելի երազներում չէին տեսնի իրենց մուգ մանուշակագույն, թանաքագույն, բորդո կամ սև շրթներկով, իսկ այժմ դա այնքան մեծ տարածում է գտել Երևանում, որ նույնիսկ դարձել է շաբլոն:

[gallery columns="6" ids="27714,27711,27708,27707,27706,27705"]
Նույնը վերաբերում է նաև գոթական նորաձևության ազդեցությունը կրող հագուստներին. սև թավիշ և ժանյակներ, ագրեսիվ մետաղե շղթաներ և մեխեր, բազմազան գանգեր և ուրիշ աքսեսուարներ, որոնք առաջին հայացքից շատ հեռու են գլամուրի փափլիկ և վարդագույն աշխարհից, բայց նորաձևության թելադրանքով այսօր տարածվել են:
«Givenchy» նորաձևության տան դիզայներ Ռիկարդո Տիշին Է: Հենց նրա շնորհիվ գոթիկան դարձավ այսքան նորաձև, հենց նա ստեղծեց այժմյան մռայլ, դեկադենտական կերպարը, որն այդքան սիրում են Քիմն ու Ռիհաննան:
Շքեղություն՝ խառնված մռայլության և ագրեսիվ էրոտիզմի հետ. մռայլությունն այսօր փայլում է սև քարերով, քողարկվում շքեղագույն ժանյակի տակ և գերում իր վտանգավոր գայթակղությամբ:

Ռիկարդո Տիշիից ետ չեն մնում ոլորտի մյուս առաջատարները՝ գոթիկան վերջնականապես հաստատելով որպես այսօրվա նորաձևության կարևոր թեմա: Ժամանակակից գոթականը չափազանց բազմազան է և ոգեշնչված է տարատեսակ մշակութային շերտերով: Դրա հիմքում, անշուշտ, միջնադարի գոթական արվեստն է: Ոչ պակաս ազդեցիկ են նաև վիկտորիանական դարաշրջանում ստեղծված մռայլ կերպարները: Եվ, իհարկե, արժե հիշել 20-րդ դարի «գոթերի» ենթամշակույթը, որն անսպասելիորեն դարձավ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր:


Նորաձևություն Գալյանից՝



Ոչ պակաս ազդեցիկ և ակտուալ է այսպես կոչված գոթական ֆուտուրիզմը: Ապագայի մասին ոչ լավատեսական կանխատեսումները դիզայներների համար ոգեշնչման հզոր աղբյուր են և ստիպում են ստեղծել մռայլ ֆուտուրիստիկա:
Սև կաշի, դրամատիկ սև ժանյակներ, ոչ պակաս դրամատիկ թավիշ, սև ու ցանցկեն գործվածքներ, բազմաշերտ սևություն, ագրեսիվ ու մետաղե դետալներ, մուգ մատնահարդարում և շրթներկ, մուգ աչքեր և գունատ դեմք...

[gallery columns="6" ids="27698,27699,27700,27701,27702,27704"]
Նորաձև գոթիկայի էլեմենտներով կարելի է անվերջ խաղալ և ստեղծել իսկապես հետաքրքիր կերպարներ: Եթե այս ամենը համընկնում է Ձեր տրամադրության և այժմյան աշխարհընկալման հետ, ապա արժե, ոգեշնչվելով վերջին հավաքածուներից, այս սեզոն լինել նորաձև մռայլ: Համաձայնե՛ք, որ նույնիսկ ընկճախտը պետք է ունենա նորաձև փաթեթավորում: