6 Must Have «Pitti»-ից
Ամփոփելով ցուցահանդեսի ընթացքում ներկայացված նմուշները և street style թրենդը՝ առանձնացնեմ 10 իր, որոնք անհրաժեշտ են ժամանակակից նորաձև տղամարդուն։
Լայնեզր գլխարկ կամ շատ լայնեզր գլխարկ«Pitti»-ում դրանք բազմազան էին և բազմագույն՝ կապույտ, մուգ կանաչ և նույնիսկ կեղտոտ մոխրագույն։ Լավագույնները, ըստ իս, առաջարկում է «Super Duper Hats» ապրանքանիշը. www.superduperhats.com:
Վերարկու
Վերարկու կրելը ինձ համար կուլտուրայի նշան է։ Այժմ կրկին նորաձև են երկփողք վերարկուները և daflcoat-ների տարբեր տեսակները։ Արժանի նմուշներ կգտնեք ուկրաինացի Սաշա Կանևսկու հավաքածուում. www.sashakanevski.com:
Գործված սվիտեր
Անցել են այն ժամանակները, որ գործված հագուստը պարզապես հարմարավետ և տաք էր։ Այժմ այն նաև շատ նորաձև է և կարող է պատմել Ձեր ինտելեկտուալության մասին։ Հունգարական «Kele» ապրանքանիշի սվիտերները իսկապես հեքիաթային են. www.keleclothing.com:
www.woodd.it:
Դասական կոստյում
Այժմ, անշուշտ, նաև բաճկոնակով, թիթեռով կամ հասարակ փողկապով, ծոցագրպանի թաշկինակով։ Տարբերակները շատ են` ավանդական իտալական ապրանքանիշներից մինչև դասականի ժամանակակից և ավելի ցայտուն տարբերակները առաջարկող բրենդները, օրինակ` շատ նորաձև ACF-ի առաջարկը. www.artcomesfirst.com:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան