Հելմուտ Քոլ. 10 փաստ գերմանացի բարձրահասակ կանցլերի մասին

June 18, 2017

87 տարեկանում մահացել է գերմանիայի էքսկանցլեր Հելմուտ Քոլը: Գերմանական 2 հատվածների միացման հարցում նրա անձնական ներդրումը հսկայական է: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա պահպանել է մոնումենտալ ծանրամարտիկի կերպարը, բայց իրական կյանքում եղել է կենսուրախ ու հնարամիտ մարդ:
1. Խեցգետին է բռնել վաճառքի համար
Բազմանդամ ընտանիքում ծնված Քոլը ստիպված է եղել փոքր հասակում ամեն տեսակի աշխատանք անել` հաց վաստակելու համար, հաճախ` պատասխանատու և ծանր: Ճագարներ է պահել, թթի թրթուռ աճեցրել, խեցգետին է բռնել, ցեմենտի պարկեր է կրել:
2. Օգնել է գերմանական օդուժին /Լյուֆթվաֆեին/
1945-ի ռազմական գործողություններին չի մասնակցել, բայց ծառայել է Լյուֆթվաֆեի երիտասարդ օգնականների կազմում ու առաջնագծից վերադարձել է կապիտանի կոչումով:
3. Ամենաերիտասարդ պատգամավորից մինչև վարչապետ` 10 տարում
29 տարեկանում Քոլին ընտրում են գերմանիայի քիմիական մայրաքաղաք Լյուդվիգսհաֆենի լանդթագի պատգամավոր: 30 տարեկանում ՔԴԿ ղեկավարն էր: Մի քանի տարի անց ԳՖՀ վարչապետն էր:
4. Առաջին կինը ինքնասպան է եղել
Կանցլերին 2 երեխա պարգևած Հաներոլ Քոլը թարգմանչուհի էր: Նա 2001-ին ինքնասպան է լինում անբուժելի հիվանդության պատճառով. ցերեկային լույսից ալերգիա ուներ: 78 տարեկանում Քոլն ամուսանացավ 2-րդ անգամ: Մայկա Ռիխտերի ու Քոլի տարիքային տարբերությունը 35 տարի էր:
[caption id="attachment_44202" align="aligncenter" width="878"]5. Համոզված հակակոմունիստը
Կոմունիստները, սոցիալիստներն ու սոցիալ-դեմոկրատները Քոլի մշտական մրցակիցներն են եղել: Հաճախ է պարտվել նրանց պատճառով: «Կարմիրների» մասին միշտ նողկանքով է խոսել, ընդգծված արհամարհանքով նրանց անվանել է «կարմիր ամբոխ»:
6. Միավորել է Գերմանիան
1989-ի նոյեմբերին, երբ փլուզվում էր Բեռլինի պատը, 10 կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց, որով Ռուսաստանին ու ամբողջ աշխարհին փաստի առջև կանգնեցրեց. «Ստեղծվում է նոր պետություն, և դրա լինել-չլինելը գերմանացիների որոշելու բանն է»: 1990-ին Գերմանիան միավորվեց:
[caption id="attachment_44203" align="aligncenter" width="878"]7. Փրկեց օսսիների /Արևելյան Գերմանիայի քաղաքացիների/ խնայողությունները
Միավորման տարիներին պոպուլիստական ու չլսված ֆինանսա-տնտեսական քայլ արեց: Օսիներին թույլ տվեց արժեզրկված թղթադրամները 1:1 պաշտոնապես փոխանակել արևմտագերմանական մարկի հետ:
8. Վերջ դրեց սառը պատերազմին
Համեստ էր, պարծենալ չէր սիրում, այդ պատճառով, երբ նրան հարցրեցին, թե ով  ոչնչացրեց «Չարիքի կայսրությունը», նա նշեց Թետչերի, Միտերանի, Ռեյգանի ու Գորբաչովի անունները և ավելացրեց. «առանց ֆրանս-գերմանական ընկերության Եվրոպայում որևէ առաջընթաց չէր լինի»:



Գերմանիայի մասին



 
9. Ընկերություն էր անում բոլորի հետ, բացի ռուսներից
Իր առաքինությունների մասին խոսելիս նշում էր անմիջականությունը, զրուցակցին իր կողմ գրավելու ունակությունը, թիմով աշխատելու հմտությունը: Ասում էր` կարող է բոլոր հետ համաձայնություն ձեռք բերել, գրեթե բոլորի, բացի կարմիրներից ու ռուսներից:
[caption id="attachment_44205" align="aligncenter" width="878"]10. Մերկելի ուսուցիչն էր
N1 կին դիվանագետին Քոլն անվանում էր «իմ աղջիկ», «իմ ճուտիկ»: Ասում էր, որ նրան սովորեցրել է ամեն ինչ, հատկապես ազնվականի շարժուձևը, ինչը Արևելյան Գերմանիայից եկած օրիորդին դժվարությամբ էր տրվում: «Մերկելը չէր կարողանում ճիշտ բռնել պատառաքաղն ու դանակը, պաշտոնական ընդունելությունների, հանդիսավոր ճաշկերույթների ժամանակ նրա շարժուձևն այնքան վատն էր, որ ես ստիպված էի նրան դիտողություն անել»:  Տարիներ անց Քոլնը սրտնեղեց. «Ճուտիկն այդպես էլ դանակը ճիշտ բռնել չսովորեց»: