[ Սեփական փորձով ] Տիրանոզավրերի ժամանակի Երևանը բացահայտելով

January 28, 2016

Գուցե տարօրինակ թվա, գուցե ոմանք ընդհանրապես չհավատան, սակայն Հայաստանում կա համաշխարհային նշանակության բնական հուշարձան: Խոսքը կորալային խութի մասին է կամ հայերեն` բուստի:

Հավանաբար բոլորը տեսել են կորալ: Բայց դժվար է պատկերացնելը, որ Հայաստանում գոյություն ունի երեսուն միլիոն տարեկան կորալային խութ:

 
Սառցե մահվան ոտնահետքերով
  • Մագիլի քարանձավի գաղտնիքը

  • Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ

  • Ինչպես պատրաստել գինի




  • Վերջապես ես գտնում եմ ինչ-որ բան, որը կարծես թե կորալի մասնիկ է: Աչքերիս չեմ հավատում ու անընդհատ մտածում եմ, որ հնարավոր է՝ սխալված լինեմ: Պրոֆեսորը չի սխալվի, ու եզրակացությունն էլ մեկն է: Մենք գտել ենք Երեվանյան կորալային խութը: Անզեն աչքի համար անտեսանելի է, գուցե անհավանական, բայց մենք կանգնած ենք կորալային բուստի գագաթին: Բլուրին նայելով՝ դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք ու ձև է ունեցել բուստը: Մոտավոր տեսքը վերականգնելու ու հասկանալու համար անհապաղ անցնում ենք աշխատանքի:
    Ոսկու տենդի պես մի բան է: Անգամ օպերատորն ու լուսանկարիչը, տեսախցիկները թողած, սկսում են փորել ինչ- որ բան բան գտնելու համար:
    Կորալային խութերը աճում են տարեկան 1,5-2 սմ ու սնվում են միկրոօրգանիզմներով` պլանկտոնով:

    Պրոֆեսորը ասում է, որ այստեղ հնարավոր է նաև անողնաշարավորի բրածո մնացորդներ գտնել: Երկփեղկանիներն ու փափկամորթները, օրինակ, ապրել են 30-28 միլիոն տարի առաջ: Անհավանական է, բայց մենք գտնում ենք երեք բրածո խեցի: Մենք գտանք նաև Երևանյան կորալային բուստը: Ավելին, համակարգչային գրաֆիկայի օգնությամբ հնարավոր եղավ նաև վերակենդանացնել 30 մետր բարձրությամբ, 200 մետր ձգվածությամբ ու 7 մետր լայնությամբ Երևանյան նախապատմական հեքիաթային կորալային խութը: