Ի՞նչ են ուտում Էմանուել և Բրիջիտ Մակրոնները

October 12, 2018

Բրիջիտ Մակրոնը 7 թոռան տատիկ է, որը մինի շրջազգեստով,  սքինի ջինսով շատ ավելի լավ է նայվում, քան 30 տարեկան կանայք: Թվում է` Առաջին տիկինը հետևում է խիստ սննդակարգի, բայց պարզվում է, որ Բրիջիտն այդ հարցում հնաոճ է:
Ելիսեյան պալատի շեֆ-խոհարար Գիյոմ Գոմեսը բացահայտել է նախագահական խոհանոցի որոշ գաղտնիքներ:  
Գիյոմ Գոմեսը Ֆրանսիայում վառ կերպար է: 39 տարեկան է, 20 տարի աշխատում է Ելիսեյան պալատի խոհանոցում: Շեֆ-խոհարար է 2013-ից: Էմանուել Մակրոնը երրորդ նախագահն է, որի սննդակարգի համար պատասխանատու է մսյե Գոմեսը (20 տարում նա չորս նախագահի համար է կերակուր պատրաստել): Պետական այցերի ժամանակ Գոմեսը նաև Ելիսեյան պալատի բարձրաստիճան հյուրերի ստամոքսի պատասխանատուն է:
Նախագահական պալատը սպասարկում են 25 խոհարարներ: Մսյե Գոմեսի թիմը դասական ֆրանսիական ճաշատեսակներ է պատրաստում այն սննդամթերքով, որոնք արտադրվում են Փարիզից 100 կմ շառավղով: Իսկ համեմունքներն աճեցվում են պալատի այգում: Եվ ոչ մի էկզոտիկա: Գլխավոր շեշտադրումը սեզոնային մթերքի վրա է: Ճաշատեսակներում օգտագործվող բաղադրիչների կեսն օրգանիկ է:


Ճաշատեսակներում օգտագործվող բաղադրիչների կեսն օրգանիկ է:



«Մենք հիմնականում ֆրանսիական մթերք ենք օգտագործում: Ֆրանսիական չէ սուրճը, իսկ ծովամթերքը, միսը, միրգն ու բանջարեղենը ստանում ենք մայրցամաքային Ֆրանսիայից, մեր ծովափնյա տարածքներից»,- պատմում է մսյե Գոմեսը: Շեֆ-խոհարարի խոսքով, Ելիսեյան պալատն ընդլայնում է իր ջերմոցային տնտեսությունը` մադամի համար օրգանիկ միրգ ու բանջարեղեն աճեցնելու համար:
Միրգն ու բանջարեղենը Բրիջիտ Մակրոնի համար շատ կարևոր են: Նա Գիյոմին խնդրում է ամեն օր իրեն 10 միրգ ու բանջարեղեն մատուցել: Դիետոլոգների կարծիքով, հասուն տարիքում առողջությունը պահպանելու լավագույն տարբերակը հենց դա է: Համարվում է, որ ամեն օր պետք է օգտագործել մրգաբանջարեղենային 7 չափաբաժին` 4 միավոր միրգ (3 միավոր բանջարեղեն համադրությամբ): Ընդ որում, խոսքը սմուզիների ու կոկտեյլների մասին չէ, այլ ամբողջական, թարմ պտուղների, որոնց ոչ միայն հյութն է կարևոր, այլև այն ծամելը, որպեսզի արտադրվեն նյութափոխանակության համար անհրաժեշտ նյութերը:


Կարդացեք նաև.



Բրիջիտը շատ աղցան է ուտում, ոչ յուղալի ձուկ, նրա սննդակարգում քիչ է ռաֆինացված մթերքը: Նա ծամում է դանդաղ, ուտում է փոքր չափաբաժիններով: Ու հենց դա է նրա նրբագեղության գլխավոր գաղտնիքը:
Որպես հոգատար կին, մադամ Մակրոնը վերահսկում է նաև ամուսնու սննդակարգը` Գոմեսին խնդրելով նախագահին չմատուցել Ջանկ ֆուդ (սա ոչ միայն ֆաստ ֆուդն է, այլև երշիկեղենն ու վերամշակված սնունդը): Էմանուել Մակրոնի թուլությունը, սակայն, կորդոն բյուն է. նախագահը պաշտում է խոզապուխտով այդ ուտեստը:
Էմանուել Մակրոնի թուլությունը, սակայն, կորդոն բյուն է. նախագահը պաշտում է խոզապուխտով այդ ուտեստը:

«Մենք հարմարվում ենք նախագահական քիմքին», - նշում է մսյե Գոմեսը`տեղեկացնելով, որ, օրինակ, պանիրն ու գինին Սարկոզիի նախագահության տարիներին ջնջված էին ճանացանկից (բնականաբար նաև տիկնոջ` Կառլա Բրունիի նախաձեռնությամբ) : Իսկ հիմա այդ մթերքները դարձյալ նախագահի ու նրա տիկնոջ մենյուում են:
«Մենք նախագահների քմահաճույքների զոհը չենք, - ընդգծում է խոհարարը, - Միֆ է, թե մենք նախագահական ընտանիքին մատակարարում ենք օրը 24 ժամ` աշխատելով որպես room service»:
Ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է ճիշտ սպասքի մեջ: Ելիսեյան պալատի խոհանոցում մինչև հիմա օգտագործվում են պղնձե պնակներ, որոնք հայտնվել են Նապոլեոնի օրոք: 
Գիյոմը մեկ տարում պատրասատում է 95 հազար ճաշատեսակ` ներառյալ գալա ընթրիքները: Գիյոմը երկու անգամ սպասարկել է Ելիզավետա Երկրորդին, և շատ զարմացած էր, որ Նորին Մեծությունն իր համար Ֆուա գրա խնդրեց (բադի լյարդից այդ ուտեստի հանդեպ վերաբերմունքը Բրիտանիայում հակասական է): «Նա ցույց տվեց, որ թագուհի է, և վարվում է` ինչպես կամենում է»:  

marieclaire





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում