Գլխավոր Հոդվածներ

Մեսսի․ «Պետք Է հետևել կորոնավիրուսով չվարակվելու կ

Մեսսի․ «Պետք Է հետևել կորոնավիրուսով չվարակվելու կանխարգելիչ կանոններին»

newmag-y-n

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ անհամբերությամբ սպասում է մրցաշարերի վերադարձին: Ֆուտբոլիստի խոսքով, ֆուտբոլն առանց հանդիսականի անսովոր կլինի մարզադաշտում:

«Մի անգամ խաղացել եմ դատարկ տրիբունաների պայմաներում, ինձ համար տարօրինակ էր, և այո, մենք չէինք ցանկանա բաժանվել մեր ընտանիքներից: Տեսնենք, թե ինչպես կլինի», - ասել է Մեսսին։ 

 

[gallery]

Ֆուտբոլիստն ասել է, որ վարակման վտանգը ամենուր է: Երբ դուրս ես գալիս տնից, ռիսկն արդեն կա: Մեսսին խորհուրդ է տալիս շատ չմտածել դրա մասին, հակառակ դեպքում երբեք չես ցանկանա դուրս գալ:

«Բայց մենք հասկանում ենք, որ կարևոր է հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումներին»,- ասել է Մեսսին։ 

«Բարսելոնայի» նախկին խաղացող Էդմիլսոնն էլ ասել է, թե ինչով է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին տարբերվում Դիեգո Մարադոնայից: Նրա խոսքով, Մեսսին նման չէ մյուսներին։ 

«Նա չափազանց խելացի տղա է, տիրապետում է այն որակներին, որոնք շատ քչերն ունեն», - ասել է  Էդմիլսոնը։ 

Էդմիլսոնի կարծիքով, ուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր սերունդը: Մեսսին կարողացել է երկար ժամանակ պահել բարձր խաղամակարդակ։  Լեոն արդեն 10 տարի է ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ինչպես Պելեն: 

Տարածել

Մեսսի
Մեսսի

Լուկա Կայոլի

6800 ֏

Նկարագրություն

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։