[InterPress] 7 առողջարար մթերք, որոնք անառողջ էիք համարում

[InterPress] 7 առողջարար մթերք, որոնք անառողջ էիք համարում

Կան մթերքներ, որոնք ժամանակին համարվում էին առողջությանը վնասակար: Հիմա մասնագետները պնդում են ճիշտ հակառակը:

Հիշո՞ւմ եք, ժամանակին ճարպեր քիչ պարունակող սննդակարգն էր մոդայիկ: Հիմա, հակառակը`  ճարպերը, կամ գոնե որոշ տեսակները, առողջարար դիետայի անբաժան մասն են:  Ահա 7 մթերք, որոնք ժամանակին խորհուրդ չէին տրվում, իսկ հիմա մասնագետները պնդում են, որ առանց այս մթերքների չեք կարող ապրել:

Ավոկադո. Ջրալի, սննդարար

Ճարպային ցածր պարունակությամբ սննդակարգի ժամանակաշրջանում  դիետոլոգներն ավոկադոյին թերահավատորեն էին վերաբերվում` դրանում ճարպի բարձր պարունակության պատճառով:  Իհարկե, ճարպը շատ է: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ճարպը կարող է իրականում նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինները, այսպես կոչված` վատ խոլեստերոլը:

Ավոկադոները հարուստ են վիտամիններով ու ածխաջրերով, այդ թվում ` պոտասիում, մագնեզիում, ֆոլաթթու: Ավոկադոյի մեջ նաև շատ վիտամին K, C, E, B-5 և B-6 կա:   Ավոկադոն ևս մեկ առավելություն ունի` երկար  ժամանակ հագեցած ես մնում:


Կարդացեք նաև.


Ձու. Պրոտեինի ավանդական աղբյուր

Ձվի օգտագործման չափաքանակի գերազանցումը երկար ժամանակ համարվել է սրտանոթային հիվանդությունների ու խոլեստերոլի չափազանց բարձր ցուցանիշի պատճառ:  Հիմա մասնագետները պնդում են, որ ձուն առողջարար հատկություններ ունի: Ամերիկյան Սրտաբանական  ասոցիացիան թույլատրում է շաբաթը 4 ձու օգտագործել: Եթե ցանկանում եք ձուն ներառել շաբաթվա սննդակարգի մեջ ու այն պարբերաբար օգտագործել, ապա մասնագետը խորհուրդ է տալիս մեկ ձվի դեղնուցին խառնել 4 ձվի սպիտակուց: Դեղնուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամինները, ներառյալ ֆոլաթթոu, D և B-12 վիտամինները:

Կարտոֆիլ. Ուղեղի ու մկանների համար

Ճարպային ցածր պարունակությամբ սննդակարգի կողմնակիցները խորհուրդ էին տալիս սննդակարգից բացառել բանջարեղենի ու մրգի որոշ տեսակներ` դրանցում շաքարի ու օսլայի բարձր պարունակության պատճառով: Սակայն կարտոֆիլն այդ արգելքին արժանի չէ: Կարտոֆիլը բանանից երկու անգամ շատ ածխաջրեր է պարունակում: Այն նաև չի պարունակում ճարպ ու խոլեստերոլ: Կարող եք վայելել այն ոչ տապակած տարբերակով:

Շարունակությունը՝  InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք