Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար

March 21, 2016

Գլխացավը նյարդային համակարգի խիստ տարածված հիվանդություն է: Մշտական գլխացավից գանգատվում է մոլորակի բնակչության 40 տոկոսը: Նրանց ուղիղ կեսը տառապում է միգրենով: Եվ դա խանգարում է ապրել լիարժեք կյանքով: Միգրենն ավելի հաճախ անհանգստացնում է վերարտադրողական տարիքի կանանց: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց 20 տոկոսի մոտ միգրենն է ի հայտ է գալիս հղիության ընթացքում:

Ապացուցված է, որ միգրենն առաջանում է գլխուղեղի անոթներում սպազմի և արյան շրջանառության խանգարման պատճառով:

Ժողովրդական բժշկության մեջ հայտնի են միջոցներ, որոնք օգնում են թեթևացնել միգրենը:  Ըստ այդմ, նոպայի ժամանակ պետք է ճակատը երկու ձեռքով մերսել անանուխի կամ լավանդայի յուղով:


Աղիների մաքրում տնային պայմաններում


Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ





Օգտակար են զբոսանքները` մաքուր օդին օրը մեկ ժամից ոչ պակաս, կանոնավոր սնունդն ու լիարժեք քունը (ցանկալի է քնել ննջարանի օդանցքը բաց):
Միգրենից գանգատվողները պարտադիր պետք է հրաժարվեն ծխախոտից, կարմիր գինուց, կծու մթերքներից և շոկոլադից:

Միգրենի ժամանակ պետք է շատ հեղուկ օգտագործել` հատկապես օգտակար են սպանախի հյութը, խատուտիկի արմատից ստացված հյութը, հանքային ջուրը, կվասը:
Տանջող գլխացավի դեմ պայքարելու համար կարելի է անուշադրի (нашатыр) և կամֆորայի սպիրտները հավասար քանակությամբ խառնել ու լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ: Միգրենի նոպայի ժամանակ բացել տարայի բերանն  ու զանգվածից հոտ քաշել, հետո արտաշնչել: