Մոուրինյու vs Մխիթարյան. Ո՞ւր գնալ, երբ երկու քարի արանքում ես

December 25, 2017

Ժոզե Մոուրինյուն շատ կտրուկ հայտարարություն արեց. «Արդեն հունվարին թիմը կարող է վաճառել Հենրիխ Մխիթարյանին»:
Հենոն` Թուրքիայո՞ւմ
Բնականաբար, սա այն դեպքն է, երբ թոփ ակումբի թոփ մարզչի խոսքը միանգամից հայտնվում է տրանսֆերային սարդոստայնում: Թուրքական մամուլը գրեց, որ Հենոյի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը»: Այնտեղ հանդես է գալիս նաև Արաս Օզբիլիսը: Ճիշտ է, թուրքական ակումբի երկրպագուները դեմ արտահայտվեցին այս հավանական տրանսֆերին:
Դեպի Միլան
Այս շաբաթ մամուլը խոսեց նաեւ Մխիթարյանի` Միլանի «Ինտեր» տեղափոխության մասին: Որոշ աղբյուրների պնդմամբ, հայ ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը: Իտալիայում վստահ են, որ արդեն հունվարին տրանսֆերը կկայանա:



Կարդացեք նաև․



Երկու քարի արանքում
Այս քաոսային իրավիճակին կա երկու լուծում` համբերել կամ հեռանալ: Հենոն կարող է մնալ ակումբում, շարունակել աշխատել ու սպասել իր շանսին: Այդպես կլինի լճացում և անկում: Հակառակ դեպքում, տրանսֆերային առաջարկները Հենոն ստիպված պետք է դիտարկի: Մյուս կողմից, շատ բարդ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդի» պես թոփ ակումբից: Մի քանի ամսից կլրանա Մխիթարյանի 29-ամյակը եւ այդ տարիքում ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը` այդքան էլ հեշտ չէ: Բայցև` հեշտ չէ մնալ խաղից դուրս ու հայտնվել կարիերայի խորը մայրամուտում: