Սևուսպիտակ մինիմալիստական էթնիկ էլեգանտություն. Արամ Նիկոլյանի «Այնթապ» հավաքածուն (ՎԻԴԵՈ)

September 7, 2016

Նախկին Մանկական աշխարհի տարածքում, բետոնե հատակով ընդարձակ չնորոգված սրահում (իրականում`լոքեյշընը վատ չէր ընտրված), լուսաձայնային մասնագետներն են վազվզում, ընթացքում մոդելները «քաղաքացիական հագուստով» փորձարկում են պոդիումը: Գնում-գալիս, նոր հրահանգներ են ստանում` որտեղ կանգնել, ինչպես գլուխը շրջել… Երկու կողմից երեքական շարքով դրված սպիտակ աթոռներին հայտնվում են առաջին հյուրերը: Իհարկե «հատուկները» իրենց հատուկ սովորությամբ ուշանում են: 20:00-ի փոխարեն շոուն սկսվում է 40 րոպե անց: Այդ ամբողջ ընթացքում հնչում է էթնիկ երաժշտություն` մոդեռն գործիքավորմամբ:
Էթնիկ մոդեռնը երեկոյի գլխավոր մեսիջն էր: Նիկոլյանը «Այնթապ» հավաքածուն հենց այդ մոտիվով է ստեղծել: Սևուսպիտակ մինիմալիստական էլեգանտություն. մոդելները անցնում են, ու չես հասցնում մեկ զգեստից աչքդ կտրել` մյուս «հրաշքն» է հայտնվում: Ոչ մի ավելորդ դետալ, ոչ մի ավելորդ նախշ: Առանց ազգայինը պարտադրելու, բայց ազգայինի հրամայականով`Նիկոլյանը ստեղծել է իսկական հայկական հավաքածու.

- Իմ ոգեշնչման աղբյուրը հայ կինն է` ուժեղ, համարձակ, իր գործում բանիմաց: 

Ի՞նչ է արել դիզայները: Պարզապես աշխատել է, ուսումնասիրել է, կարդացել պատմությունը, նայել արխիվները: Այնթապի հայուհիները հայտնի էին իրենց ձեռագործ աշխատանքներով, կիրառում էին կարարվեստի յուրահատուկ տեխնիկա:
Ի՞նչ է ստացել Նիկոլյանը: Սև ու սպիտակ գույներում մինիմալիստական լուծումներով, ժամանակակից ձևվածքով զգեստները առանձնանում են նուրբ ասեղնագործությամբ: Առաջին հայացքից թվում է ձեռքի աշխատանք է (որոշ նմուշներ հենց այդպիսին են), բայց ոչ, մեքենայով են կարված:
ատերը կասկածում էին, որ հնարավոր է դա ստանալ, բայց մենք կարողացել ենք,- ասում է Նիկոլյանը:

Երեկոյան երկար զգեստներ, առօրյա վերնաշապիկ-զգեստներ, կոմբինիզոններ, պիջակներ, ծոպքերով միդի-զգեստներ, թրենդային օվերսայզ.  Նիկոլյանի «այնթապյան» զգեստապահարանը կարող է համադրվել ցանկացած լուքում:
http://www.youtube.com/watch?v=qGlGss1gNeQ&feature=youtu.be