Նոր երգ, տեսահոլովակ, համերգային ծրագիր՝ Newmag-ի ամառային փառատոնի երաժշտական անակնկալները (լուսանկարներ, տեսանյութ)

September 3, 2022

Newmag Summer Fest-ի երաժշտական անակնկալը հնչեց ազնավուրյան հնչյուններով: Հրատարակչությունն այս անգամ թարգմանել է նրա «Մեռնել սիրելով» երգը՝ նոր գործիքավորմամբ ու տեսահոլովակով: Սա Ազնավուրի երգացանկից արդեն 4-րդ երգն է, որ Newmag-ը ներկայացնում է հայերենով: Տեսահոլովակի պրեմիերայից հետո փառատոնը եզրափակվեց համերգային ծրագրով:

Newmag հրատարակչությունը, մնալով հավատարիմ իր խոստմանը, շարունակում է հայերեն ներկայացնել շանսոնյեի բոլոր ստեղծագրոծությունները՝ գրական ու երաժշտական: Բանաստեղծության թարգմանության հեղինակը Սամվել Գասպարյանն է: «Մեռնել սիրելով» երգն ունի նաև տեսահոլովակ:

 

Երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է, նախագծի հովանավորը՝ Amundi-ACBA Asset Management-ը: Այս անգամ Newmag հրատարակչությունն Ազնավուրի երգը վստահեց միջազգային մրցույթներում հաղթած Սյուզաննա Մելքոնյանին:

 

Չորս տարում Newmag հրատարակչությունը թարգմանեց, հրատարակեց ու հայ ընթերցողին մեծ նվեր մատուցեց Շառլ Ազնավուրի բոլոր գրական ստեղծագործությունները՝ ինքնակենսագրականները, նովելների ժողովածուն: Հերթը պոեզիայինն է: Արդեն թարգմանվել է առաջին գիրքը՝ 113 երգ- բանաստեղծությունով՝ շուտով պատրաստ կլինեն ևս 120-ը:

 

Newmag-ը խոստացել է՝ մինչև Ազնավուրի ծննդյան 100-ամյակը հայերեն կհնչեն շանսոնյեի բազմաթիվ ստեղծագործություններ՝ նոր թարգմանությամբ, նոր խմբագրմամբ, նոր գործիքավորմամբ ու տեսահոլովակով:

Կարդացեք նաև