4 կարծիք, որ կկողմնորոշեն՝ ինչու պետք է կարդալ «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքը (տեսանյութ)

December 6, 2021

Մարդկային հարաբերությունների գիտակ Մարկ Մենսոնն իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում առաջարկում է ստեղծել առնականության նոր մոդել և կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար: Այս ձեռնարկն օգտակար է հատկապես անձնական հարաբերություններ սկսող կամ հարաբերությունները թարմացնելու կարիք ունեցող մարդկանց համար: Մեր այս անդրադարձում ներկայացնում ենք 5 տարբեր ընթերցողի կարծիք, ովքեր կարդացել են գիրքը և ունեն խորհուրդներ։

Որ խորհուրդներն ու մեթոդներն են արդյունավետ ժամադրության համար, ինչպես դառնալ գրավիչ տղամարդ՝ հումորով, վստահ ու ինչպես միշտ լինել կնոջ ուշադրության կենտրոնում՝ հարցեր, որոնք մեկ առ մեկ ուսումնասիրել է Մարկ Մենսոնն ու հետազոտության արդյունքն ամփոփել իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում: 

Ընթերցող Թոմը վստահ է՝ այս գրքի նպատակն է  ստեղծել առնականության նոր մոդել, կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար: «Այս գրքում կարդացածս յուրաքանչյուր դրվագ կարող եմ կապել ինձ հետ պատահած որևէ միջադեպի հետ: Հիմա եմ հասկանում թե ինչու է դրանց մի մասը հաջողել, մյուս մասը՝ ոչ: Հատկապես գրքի այն հատվածը, որը պատմում է խոցելիության մասին. նույնիսկ եթե մինչև վերջ չկարդամ գիրքը, արդեն ստացել եմ այն ինչ ուզում էի»:

Բլոգեր Իոսիֆը բազմաթիվ նման գրքեր է կարդացել: Վստահեցնում է՝ այս մեկն առանձնանում է մյուսներից. «2006-ից հետաքրքրվում եմ այս թեմայով ու բազմաթիվ գրքեր եմ կարդացել, որոնց մեծ մասը փորձում է ընթերցողին «աղջիկ կպցնելու վարպետ» դարձնել: Նույնիսկ ծիծաղս է գալիս այդ բառակապակցության վրա: Իսկ այս գրքում ամեն ինչ այլ է»:

                                                                                

Ըստ բլոգեր Ռոբի, գրքում ակնառու է Մենսոնի անկեղծությունը. «Ինձ դուր է գալիս, թե Մարկն ինչքան ջանք է ներդրել, որ մարդկանց հասկացնի, որ բոլորն էլ իրենց հոգու խորքում լավն են ու խնդիրը անկեղծ ու ճիշտ ներկայանալն է՝ առանց արդարանալու»:

Գիրքը տղամարդկանց համար է: Բայց հեղինակը նախաբանում ասում է, որ կանայք նույնպես կարող են օգտվել այս խորհուրդներից: «Գայթակղելու նուրբ արվեստը» գործում է բոլոր սեռերի դեպքում՝ վստահ է գրքասեր Սեմյուելը. «Անկեղծ ասած չեմ հավատա, եթե մեկն ասի, որ կարդացել է այս գիրքը ու դրանից հետո էլ իր կյանքում ոչինչ չի փոխվել: Այս գիրքը, անկասկած, պետք է յուրաքանչյուր տղամարդու»:

Մենսոնի գլխավոր  խորհուրդն անկեղծությունն է, բայց ինչպես հասնել այդ անկեղծությանը, ինչպես լինել խոցելի, բայց ինքնավստահ, առանց հատուկ հնարքների, բայց նաև՝ առանց շաբլոն պահվածքի,- այս հարցերի պատասխանները՝ գրքում։

Կարդացեք նաև