Գայթակղիր գրագետ ու արհեստավարժ. Մարկ Մենսոնի խորհուրդները 18+ տղաներին (տեսանյութ)
Ինչպես գրավել կնոջը, չազդել նրա նյարդերին, չվանել սիրելիին ու միշտ լինել գայթակղիչ՝ ցանկալի արդյունք գրանցելու համար Մարկ Մենսոնը մի ամբողջ գիրք է գրել ու վերնագրել՝ «Գայթակղելու նուրբ արվեստը»: Այս ձեռնարկը դարձավ բեսթսելլեր, Ամերիկայում պահանջված գիրք բ
Եղե՞լ է, որ հավանեք որևէ աղջկա, սակայն չկողմնորվեք թե ինչպես է պետք նրան մոտենալ, խոսել հետը կամ որևէ բան անել: Իսկ եղե՞լ է, որ փորձեք շաբլոն արտահայտություններով գրավել կնոջը: Մարկ Մենսոնն այս ամենն անվանում է ցանկասիրություն, ինչը վանում է կանանց, իսկ դրանից ձերբազատվելու համար պետք է չզբաղվել ինքնախաբեությամբ և չկապկել ուրիշներին. «Խնդրում եմ, մի քիչ համբերատար եղեք ինքներդ ձեր նկատմամբ, ոչինչ միանգամից չի լինում: Դուք ոչ մի արդյունք չեք ստանա այդպես: Միայն իմ գիրքը կարդալով կամ հենց հիմա ինձ լսելով դուք չեք փոխվելու, պետք է հենց հիմա վեր կենաք ու գործեք»:
Անկեղծ տղամարդիկ բոլորից գրավիչ են: Անկեղծությունը չի սահմանափակվում հրապուրանքով ու հաճոյախոսություններով։ Իսկական անկեղծությունը երբեմն կոպիտ ու ցավոտ է լինում։ Ու որքան էլ տարօրինակ է հնչում, կանանց դա դուր է գալիս այնքան, որքան անկեղծ կոմպլիմենտը՝ վստահ է Մենսոնը. «Երբ ամեն ինչ անում ես, որ նրան դուր գաս, գայթակղես ու քեզնով անես, նշանակում է, որ նրան քեզնից ավելի շատ ես սիրում: Կանայք նման տղամարդկանց չեն սիրում, այսպես դուք շատ գեղեցիկ հայտնվում եք ֆրենդզոնում ու կորցնում նրան գրավելու ձեր շանսը»:
Պետք է առաջին հերթին սովորել վստահ քայլեր կատարել և կանանց գրավել յուրահատուկ ոճով ու անհատականությամբ: Այս գրքի նպատակը կանանց ու գրավչության մասին իրական, կիրառելի գիտելիքներ տալն է։ Իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում Մարկ Մենսոնն ասում է, որ տղամարդու գրավչությունը կախված է ինքնասիրահարվածության աստիճանից։ Որքան քիչ ես ինքդ քեզ սիրում, այնքան գրավիչ ես դառնում կանանց համար և հակառակը. «Ամեն անգամ, երբ փորձում ես կնոջը դուր գալ, ամեն ինչ անում ես որ քեզ հավանի, նշանակում է, որ համոզված չես ինքդ քո վրա ու մտածում ես, որ արժանի չես նրան»:
Կարդացեք նաև
- Համաշխարհային նոր բեսթսելլեր Մարկ Մենսոնից
- Սիրո և սեքսի մասին՝ «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքի հեռուստաշնորհանդեսին
- Մարկ Մենսոն. Հարաբերությունների 5 փուլ, որ պարտադիր է կարդալ ու հիշել
- Ինչպես պայքարել տագնապների դեմ ու հաղթել. Մարկ Մենսոնն առաջարկում է 4 մեթոդ
Ժամադրությունների մասին լավագույն խորհուրդն ինքնակատարելագործվելն է։ Աշխատի՛ր ինքդ քեզ վրա։ Կառավարի՛ր զգացմունքներդ։ Մի՛ ամաչիր։ Հո՛գ տար ինքդ քո մասին ու հոգա քեզ հարազատ մարդկանց կարիքները։ Սիրի՛ր քեզ։ Ոչ ոք դա չի անի քո փոխարեն։ Մարկ Մենսոնը հավատացնում է՝ գայթակղելու նուրբ արվետստի ամենակարևոր նրբությունը հենց սա է: