«Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին

November 19, 2020

Սեպտեմբերին Newmag հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի լավագույն գործերից մեկը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը։ Այն հրատարակվել է 2015-ին, թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։ Այս գիրք, արագ սպառվում է նաև հայաստանյան  գրախանութներում։ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գործը հավակնում է «Читай Россию/Read Russia» մրցանակին։

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական տեղանքն ու բնակիչներին։ Ամբողջ պատմությունը ներկայացրել է սիմվոլներով, այն հրաշապատում հեքիաթ է Հայաստանի, Տավուշի լուսավոր բնակիչների ու դրախտավայր հայրենիքի մասին, որտեղ բոլորի աչքը հրաշքին է։ Եվ այն չի ուշանում՝ հայտնվում է պատմության վերջում և դառնում կյանքի նոր սկիզբ։

Եզրափակիչ է հասել Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկած երեք խնձոր ընկավ» վեպի հունգարերեն թարգմանության համար Ժոզեֆ Գորետիտը։

Նարինե Աբգարյանի բոլոր գործերն ընդգրկվում են համաշխարհային գրական մրցույթներում ու մրցանակաբաշխություններում։ Կյանքի այդ մաքրությունն ու բարությունը վերհանելու առաքելության համար էլ այս վեպը 2016 թ. արժանացել է «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի՝ «21-րդ դար» անվանակարգում: Այսօր էլ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գործը ձգտում է «Читай Россию/Read Russia» մրցանակին։ Ի դեպ, լուրջ մրցակցություն է՝ 2020 մրցանակաբաշխությանը հավակնում է 76 թարգմանիչ 30 երկրից: Միջազգային ճանաչում ունեցող փորձագետների ժյուրին նախ կազմեց 90 թեկնածուներից բաղկացած ցանկ, այնուհետև նրանցից ընտրեց 38-ին ու հրապարակվեց եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Եզրափակիչ է հասել նաև Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկած երեք խնձոր ընկավ» վեպի հունգարերեն թարգմանության համար Ժոզեֆ Գորետիտը։ Նա ռուս ժամանակակից գրականության թարգմանությունների անվանակարգում եզրափակիչ փուլի մասնակիցների թվում է. Գորետիտը ներկայացնում է «Տիպոտեքս» հրատարակչությունը։ Նա «Դեբրեցի» ռուսական կենտրոնի ղեկավարն է։

Կարդացեք նաև

Գրական թարգմանության միջազգային մրցանակը սահմանվել է 2011 թվականին, Թարգմանության ինստիտուտի ՝ Մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության (Ռոսպեչատ) աջակցությամբ: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ ու այն թարգմանիչներին, ովքեր կատարել են օտար լեզվով ռուս գրականության լավագույն թարգմանությունը:

Կանոնների համաձայն ՝ թեկնածուները պայքարում են չորս անվանակարգերում ՝ «Դասական ռուսական գրականություն», «20-րդ դարի գրականություն» (ստեղծված մինչև 1990 թվականներ), «Ժամանակակից ռուսական գրականություն» (ստեղծվել են 1990 թվականից հետո) և «Պոեզիա» անվանակարգերում: «Читай Россию/Read Russia»  մրցանակի դափնեկիրներ հայտնի կդառնան 2020 թ. դեկտեմբերի 22-ին Մոսկվայում։