Rumors Monitoring. Ինչպե՞ս կառավարել մեդիա-աղմուկը

March 28, 2016

Ի՞նչ է գրում մամուլը ձեր մասին: Ցանկանում ե՞ք մոնիթորինգ անել հայկական առցանց լրատվամիջոցները: Rumors Monitoring հարթակի օգնությամբ կազմակերպությունները, անհատները կարող են տեղեկանալ հայկական մեդիայում իրենց մասին հրապարակումներին: Մեդիահետազոտման գործիքը մեդիադաշտը և սոց. ցանցերը վերլուծելուց բացի հավաքագրում և պահպանում է անհրաժեշտ բոլոր հրապարակումները մեկ վայրում: Թարմացումները ուղարկվում են էլ․փոստին կամ հեռախոսին՝ 24 ժամ 7 օր ռեժիմով։
Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»

  • Truthly. Անանուն անկեղծություն

  • Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում

  • A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում




  • Այս պահին մոնիթորինգ է արվում  մոտ 110 հայկական լրատվական կայք, ցուցակն ընդլանվում է: Անհրաժեշտության դեպքում օգտատերերը կարող են ավելացնել նոր կայքեր։
    Մեդիահետազոտման գործիքը օգտակար է նրանց համար, ովքեր հետևում են լրատվամիջոցներում իրենց մասին հրապարակումներին և օգտագործում են դրանք իրենց վարկանիշը բարելավվելու համար: Ցանկացած PR միջոցառում կարող է գնահատվել Rumors Monitoring-ի միջոցով:
    http://www.youtube.com/watch?v=D6hNRA76daM