[InterPress] Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում գաղտնի քիմլաբորատորիաներ ունենալու մեջ

October 6, 2018

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Վրաստանում գաղտնի լաբորատորիաներ ունի, որտեղ կենսաբանական զենք է մշակում` խախտելով միջազգային կոնվենցիաները և ուղղակի սպառնալով Ռուսաստանի անվտանգությանը: Պենտագոնը զայրույթով հերքում է այս հայտարարությունը:
Մոսկվայից մեղադրանքները հնչեցին ճիշտ այն օրը, երբ ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից պաշտոնական մեղադրանքներ հնչեցին ռուսական ռազմական հետախուզության դեմ: Կիբերհարձակումների գործով:
Ռուսաստանի ՊՆ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքի համանատար, գեներալ–մայոր Իգոր Կիրիլովը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում գործող լաբորատորիան եղել է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ամերիկյան լաբորատորիաների ցանցի մի մասը:

Վրաստանում գործող լաբորատորիան եղել է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ամերիկյան լաբորատորիաների ցանցի մի մասը:

Մեղադրանքները հիմնված են ԱՄՆ–ից ֆինանսավորվող Թբիլիսիի Ռիչարդ Գ. Լուգարի անվան հանրային առողջության հետազոտությունների կենտրոնի նյութերի վրա: Կիրիլովը պնդում է, որ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Ջորգաձեի կողմից ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս` հաստատությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է ԱՄՆ–ից, իսկ այն, որ փաստաթղթերով կենտրոնի սեփականատերը վրացական կողմն է, պարզապես քողարկիչ շղարշ է:
Պենտագոնի խոսնակ Էրիկ Փահոնը հերքել է Կիրիլովի մեղադրանքները` դրանք անվանելով «Արևմուտքի դեմ իրականացվող ռուսական ապատեղեկատվության կեղծ քարոզարշավի գյուտ» և պնդելով` Միացյալ Նահանգները Լուգար կենտրոնում կենսաբանական զենք չի մշակում:


Կարդացեք նաև․



Փահոնի խոսքով, լաբորատորիան միաժամանակ մարդկանց և կենդանիների առողջությամբ զբաղվող հաստատություն է, պատկանում է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնին: Եվ գործարկողը նույն կենտրոնն է, ոչ թե ԱՄՆ–ն:
Եվ գործարկողը նույն կենտրոնն է, ոչ թե ԱՄՆ–ն:

«Լուգար կենտրոնի առաքելությունը քաղաքացիներին կենսաբանական սպառնալիքներից պաշտպանելն է, վարակիչ հիվանդությունները հայտնաբերելով մարդկանց և կենդանիների առողջությունը բարելավելը, համաճարակային իրավիճակի վերահսկողությունը, Վրաստանին, Կովկասյան տարածաշրջանին և համաշխարհային հանրությանն օգտակար հետազոտություններ կատարելը»,- ասել է Փահոնը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում։ 




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում