Սպորտի ազդեցությունը կանանց և տղամարդկանց սեքսուալ ախորժակի վրա

July 24, 2015

Թե՛ ֆիզիկական մարզումների և թե՛ սեքսի ժամանակ տղամարդկանց օրգանիզմում ավելանում է պրոլակտին հորմոնի քանակը, որը պատասխանատու է երջանկության ու բարձր տրամադրության համար: Այս երկու հանգամանքների համադրությունը ազատում է գլխացավից, դեպրեսիայից ու սթրեսից, նաև կարգավորում է արյան շրջանառությունը:
Եթե արական սեռի ներկայացուցիչների վրա սեռական կյանքն ու սպորտը թողնում են դրական ազդեցություն ու տղամարդուն ավելի ուժեղ են դարձնում, կանանց դեպքում ճիշտ հակառակն է: Նրանք մարզասրահում կորցնում են մեծ էներգիա ու հոգնածություն զգում, նույնը կատարվում է նաև հարաբերությունից հետո: