Պոեզիա, թատրոն, երաժշտություն ու մի փոքր էլ սենտիմենտալություն. Ալան Բադիուի «Դարը» ներկայացվեց հեռուստաշնորհանդեսով (տեսանյութ, լուսանկարներ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում տեղի ունեցավ Ալան Բադիուի «Դարը» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Այս աշխատության մեջ Բադիուն մեկտեղել է տարբեր տարիների իր 13 դասախոսությունները: «Դարը» հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական
Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Վերջին տարիներին մեծ աղմուկ հանած Ալան Բադիուի «Դարը» աշխատությունը: Ալան Բադիուն ֆրանսիացի ժամանակակից ամենահայտնի փիլիսոփան է, որի աշխատությունները շոշափում են գոյության, ճշմարտության և առարկայության խնդիրները։ Ըստ Բադիուի. «Փիլիսոփան պետք է լինի լավատես: Հոռետեսի ինչի՞ն է պետք փիլիսոփայությունը»:
Ալժիրում ծնված, գաղութացման դեմ պայքարող Բադիուն իր գիրքը գրել է 13 տեքստերի ու դասախոսությունների հիման վրա, որոնք նա կարդացել է իր ուսանողների համար: Գրել է 30-ից ավելի աշխատություն: Մարքսիստ փիլիսոփան փորձում է հասկանալ, թե ինչու էր անիծված 20-րդ դարը: Բադիուիի մտքերը ներկայացնում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Ղարագուլյանը. «Բադիուն ասում է 20-րդ դարում շատ անհարմար թեմաներ ունենք, կարծես խորշում ենք փիլիսոփայությամբ քննարկել: Ասում է, քանի դեռ չես ընկալել ինչ է նացիզմը, նրան դատավճիռ ներկայացնելու իրավունք չունենք»:
«Դարը» Բադիուի հիմնական աշխատություններից է: Փիլիսոփայական գիտությունների դոցենտը վստահ է, այս գրքի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Արման Ղարագուլյանի խոսքով, ի վերջո, փիլիսոփան պատասխանում է հարցին՝ ի՞նչ եղավ 20-րդ դարում. «Պատկերներ է տալիս, իր ոճով, մտածելու հնարավորություն է տալիս, փաստարկները համոզիչ են: Ինչու եղան պատերազմները՝ փիլիսոփան ասում է՝ եղել է, չարիք, պետք է վերջնական պատերազմ»:
Գրքի խմբագիրը Մարկ Նշանյանն է: Նա նկատում է՝ մարքիսիտ փիլիսոփայի լեզուն խոսակցական է, բայց նաև խրթին: Գիրքն առաջարկում է կարդալ վերջից, վերջին գլուխն ամենակարևորն է: Փիլիսոփայական բարդ տերմինները հայերեն թարգմանելու համար թարգմանիչն ու խմբագիրը միասին են աշխատել: Այնպես, որ թարգմանչի արևելահայերեն լեզուն ու խմբագրի արևմատահայերենը հաշտված են:
Խոսակցական ֆրանսերենով տեխնիկական փիլիսոփայական աշխատությունը թարգմանելը բարդ էր: Հատկապես, որ Բադյուն իր գաղափարները կառուցում է բառերի ու լեզվամտածողության շնորհիվ՝ նկատում է թարգմանիչ Նազենի Ղարիբյանը. «Հիմնականը միտքն այն է, որ այս գիրքը նախորդ դարի ռոմանտիկ դարի հետ ուզում է խզել, ունի նոր մարդու ստեղծման նախագիծ, գիրքը ավարտում է այսպես՝ ասում է, ինչ ունենք այս ցնցվող դարից հետո, այո՛, կարող ենք մարդ ստեղծել կլոնավորմամբ, բայց նոր մարդու հետևում չկա նախագիծ»:
Կարդացեք նաև
Գիրքը հայերեն հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրով։ Հաշվի է առնվել, որ այս աշխատությունը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային փիլիսոփայության վրա: Ըստ Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի, Բադիուն ցույց է տալիս 20-րդ դարի բոլոր խելահեղ իրադարձությունները՝ առաջին աշխարհամարտից, մինչև Խորհրդային Միության փլուզում. «Ներկա աշխարհը հասկանալու համար է սա կարևոր, Ղարաբաղյան հարցն էլ կտեսնենք, թե ինչպես վերլուծել, ինչ եղավ, ինչու եղավ պատերազմը: Ինչպես անել հետևություններ հատկապես հետպատերազմական այս շրջանում»:
Պատերազմը դեռ չի էլ ավարտվել, մտածելու ու վերլուծելու համար գրքի վերիֆիկանտ Զոհրաբ Հարոյանը խորհուրդ է տալիս կարդալ հենց ֆրանսիացի փիլիսոփային. «Բադիուն ասում է, որ սա քաղաքական, մշակութային գործունեության հետևանք է: Սա կոմպլեքս գործողությունների հետևանքով է լինում»:
Գեղարվեստական լուծումներով, պոեզիայով, թատրոնով, երաժշտությամբ ու նույնիսկ սենտիմենտալ փիլիսոփայությամբ, Ալան Բադիուն իր «Դարը» գրքում բացահայտում է անցած դարը, օգնում մտածել հաջորդների համար: